ՀԱՅ-ԱՋԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԵՐԳ`ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ » Новости Армении, Грузии, Азербайджана, Ирана, России и Арцаха | Сервер Новостей


 
  • 22:02 – Визит президента Турции в Шуши - вызов не только Армении и Арцаху, но и России и Ирану | НС Арцаха 
  • 21:49 – МИД Арцаха осудил визит президента Эрдогана в Шуши 
  • 09:48 – 1 млрд $ будет вложено в строительство солнечных и ветряных электростанций. 
  • 22:02 – Визит президента Турции в Шуши - вызов не только Армении и Арцаху, но и России и Ирану | НС Арцаха 
  • 10:48 – Названы лауреаты самой престижной кинопремии мира 
  • 18:38 – Президент Украины ввёл санкции против 557 воров в законе 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

ՀԱՅ-ԱՋԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԵՐԳ`ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

  • 07.07.2015, 12:21,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

ՀԱՅ-ԱՋԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԵՐԳ`ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ


 


[img]https://scontent-ams2-1.xx.fbcdn.net/hphotos-xpt1/v/t1.0-9/11665371_606447909497163_4171077460206082528_n.jpg?oh=b47352369f382556882d6ff1d75911f2&oe=56215E8F[/img]Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ «Միլեն» շոու բալետի եւ Աջարիայի երգի ու պարի պետական ակադեմիական անսամբլի համատեղ համերգը`նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը կայացավ «Միլեն» Պրոդաքշնի», Երեւանի «Սեբաստիա» մշակութային կենտրոնի եւ Աջարիայի մշակույթի նախարարության աջակցությամբ: Ողջ Համերգի ընթացքում ազգային պարերից բացի, հայկական եւ աջարական պարային կլոլետիվները ներկայացրեցին նաեւ  ռազմական պարեր, ինչպես նաեւ հատուկ պարային բեմադրություններ, որոնք բեմադրվել են Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ:


[img]https://scontent-ams2-1.xx.fbcdn.net/hphotos-xtp1/v/t1.0-9/11705331_606448202830467_8527334919704409557_n.jpg?oh=0901d362bf138c72c31b6fafee367090&oe=561162CB[/img]«Միլեն» շոու բալետի գեղարվեստական ղեկավար ԱՐԹՈՒՐ ԵՂՈՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ համերգը Երեւանում անցկացնելու գաղափարը պատկանում է Աջարիայի երգի ու պարի պետական ակադեմիական անսամբլի գեղարվեստական ղեկավար, Աջարիայի վաստակավոր արտիստ  ԱՄԻՐԱ ԲԱՅԻՋԱՁԵԻՆ.«Թե՛ Վրաստանը, թե՛ Ամերիկան եւ թե այլ երկրներ օրերից մի օր պետք է հասկանան, թե ինչ ճանապարհ են անցել հայերը: Այդ պատճառով էլ տարբեր երկրների հետ մշակույթի ոլորտում պետք է համագործակցենք, որպեսզի կարողանանք մեր խոսքն, ասելիքը տեղ հասցնել, այս համերգը դրա վառ ապացույցն էր»,-նշեց Ա. Եղոյանը: Նրա խոսքով` «Միլեն» շոու բալետն առաջիկայում կունենա ե՛ւ մարզային ե՛ւ արտասահմանյան շրջագայություններ, բացի այդ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կլինեն նոր պարային բեմադրություններ.«Նոյեմբերին մեր խումբը կունենա մեծ մենահամեգ, որտեղ ամեն ինչ առանձնահատուկ է լինելու`սկսած պարային բեմադրություններից մինչեւ հագուստները»,-ավելացրեց Արթուր Եղոյանը:[img]https://scontent-ams2-1.xx.fbcdn.net/hphotos-xpa1/v/t1.0-9/11666020_606448592830428_8867652296728664889_n.jpg?oh=37f7e50949aa0995868167ab2c20fb41&oe=56197828[/img]


Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի կողմից Ամիրա  Բայիջաձեին հանձնվեց շնորհակալագիր` բարեկամության, փոխադարձ համագործակցության համար: Ա. Բաիջաձեին պատվոգիր հանձնեց նաեւ Արթուր Եղոյանը`Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին մասնակցելու եւ փոխադարձ համագործակցության համար.«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, ուրախ եմ  համերգին մասնակցելու համար: Չնայած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վարած մեծ քաղաքականությանը, մենք կարողանում ենք մեր գործն անել: Այս համերգը ցույց տվեց, որ քաղաքականությանը զուգահեռ, կան հարցեր, որոնք անհատները տարբեր կերպ են ընկալում»,-«Իրավունքի» հետ զրույցում ընդգծեց Ամիրա Բայիջաձեն:






ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


 


 


 


 


 


 


 


 


 


 


  •   Просмотров Сегодня: 620

  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.


  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 |Радио, ТВ, Интернет, Пресса...| FOCUS MEDIA GROUP | ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА