ԻՍԿ Ի՞ՆՉ Է ԿՐԾԵԼՈՒ ԴԱՎԻԹ ՄԱՅԴԱՆԱԳԵՏԸ » Новости Армении, Грузии, Азербайджана, Ирана, России и Арцаха | Сервер Новостей


 
  • 10:42 – Евгений Пригожин обратился в Минфин США с требованием исключить его из санкционного списка 
  • 22:02 – Визит президента Турции в Шуши - вызов не только Армении и Арцаху, но и России и Ирану | НС Арцаха 
  • 09:48 – 1 млрд $ будет вложено в строительство солнечных и ветряных электростанций. 
  • 09:00 – Посещение оккупированного города Шуши Эрдоганом и Алиевым незаконно | Степанакерт 
  • 10:48 – Названы лауреаты самой престижной кинопремии мира 
  • 18:38 – Президент Украины ввёл санкции против 557 воров в законе 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

ԻՍԿ Ի՞ՆՉ Է ԿՐԾԵԼՈՒ ԴԱՎԻԹ ՄԱՅԴԱՆԱԳԵՏԸ

  • 07.07.2015, 12:21,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

ԻՍԿ Ի՞ՆՉ Է ԿՐԾԵԼՈՒ ԴԱՎԻԹ ՄԱՅԴԱՆԱԳԵՏԸ


[img]https://scontent-fra3-1.xx.fbcdn.net/hphotos-xtf1/v/t1.0-9/11667310_1603502763265004_8759227007333605440_n.jpg?oh=92a41fa1c127cd19e56bd951414891c8&oe=5616F901[/img]


Ահա և հայտնվեց նա՝ Դավիթիկ Մայդանագետ Սանասարյանը: Գիշերները երազում Մայդան տեսնող, ամերիկյան պաշտոնյաների հանդեպ առանձնահատուկ թուլություն ունեցող այս երիտասարդ «հեղափոխականը» վերջին շրջանում այնքան է գնացել ամերիկաներն ու եվրոպաները՝ տարբեր տեսակի դասընթացների ու պրոֆեսիոնալ մայդանիստների հավաքներին, որ նրան իրավամբ կարելի է տալ մայդանագիտության դոկտորի կոչում: Այս անգամ էլ Սանասարյանը մեկնել էր Բրատիսլավա՝ հունիսի 18-30-ին մասնակցելու ինչ-որ Գլոբալ անվտանգության ֆորումի, որին ի դեպ մասնակցել են պրոֆեսիոնալ մայդանիստներ ու մայդանագիտության ռահվիրաներ տարբեր երկրներից: Օրինակ, հայտնի «գունավոր հեղափոխական» Միխեյիլ Սաակաշվիլիի մասնակցությունը նույն ֆորումին այնքան է երջանկացրել Սանասարյանին, որ վերջինս նետվել է իր «կումիռի» գիրկը՝ Միշիկոյի հետ նկարվելու և նկարը հպարտորեն Ֆեյսբուքում տարածելու համար:
Միշիկոն Սանասարյանի իդեալն է, Միշիկոն Վրաստանում արեց Վարդերի հեղափոխություն, Սանասարյանն էլ երազում է նույնը անել Հայաստանում, սակայն չկրկնվելու համար նա կփորձի անել ոչ թե վարդերի, այլ Աղբարկղների հեղափոխություն: Ինչու՞ աղբարկղների. որովհետև հունիսի 30-ին Երևան վերադառնալով մայդանիստ Սանասարյանը նույնիսկ առանց տուն մտնելու միանգամից գնացել է Բաղրամյանի աղբարկղների մոտ և չգիտես ոնց միանգամից հայտնվել է Բաղրամյանի ակցիաները համակարգող խմբի ցուցակում:
Փաստորեն Մայդանի մասթեր-կլասն անցնելուց հետո Սանասարյանն իր նոր գիտելիքներն անմիջապես որոշել է փորձարկել Երևանում: Հայկական մայդանի հիմքը դնելու նպատակով էլ Սանասարյանը հայտարարեց, որ այս պայքարն արդեն քաղաքական է` դրանով իսկ «չեզոքացնելով» սոցիալական պայքարը և սկիզբ դնելով բոլորովին այլ գործընթացի:
Եվ մի հետաքրքիր զուգատիպություն. այս ողջ շարժման ընթացքում առանձնապես չէր երևում Զարուհի Փոստանջյանը, իսկ Սանասարյանի հայտնվելուն պես նա նույնպես հայտնվեց աղբամանների կողքին: Լրատվամիջոցներից մեկին Զառոչկան պարզաբանել էր՝ իբրև թե նախկինում այդտեղ կային պատգամավորներ, դրա համար ինքը առանձնապես ակտիվ չէր: Սակայն ակնհայտ է, որ մեր մայդանուհի Զառոչկան սպասում էր Դավիթի վերադարձին, որպեսզի «առաջին ձեռքից» տեղեկանա, թե ինչ ուղղորդումներ են տվել իրենց «արևմտյան պապաները»:
Եվ մի հարց էլ, որ ինձ հետաքրքրում է. Դավիթիկի սիրելի՝ Միշիկո Սաակաշվիլին կրծում էր իր փողկապը, իսկ Դավիթիկ Մայդանագետն իր ի՞նչն է կրծելու: Դժվար թե փողկապը, որովհետև մեր Սանասարյանը կրեատիվ մտածողություն ունի և նոր բան կմտածի: Միգուցե...


ՍԱՐԳԻՍ ԲԱԼԱՅԱՆ


  •   Просмотров Сегодня: 349

  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.


  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 |Радио, ТВ, Интернет, Пресса...| FOCUS MEDIA GROUP | ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА