«ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՐՈՂ ԵՆ, ՔԱՆ ԿԱՐՈՂ Է «ԱՐՏԱԴՐԵԼ» ԳՈՐԾՈՂ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» » Новости Армении, Грузии, Азербайджана, Ирана, России и Арцаха | Сервер Новостей


 
  • 10:42 – Евгений Пригожин обратился в Минфин США с требованием исключить его из санкционного списка 
  • 22:02 – Визит президента Турции в Шуши - вызов не только Армении и Арцаху, но и России и Ирану | НС Арцаха 
  • 09:48 – 1 млрд $ будет вложено в строительство солнечных и ветряных электростанций. 
  • 09:00 – Посещение оккупированного города Шуши Эрдоганом и Алиевым незаконно | Степанакерт 
  • 10:48 – Названы лауреаты самой престижной кинопремии мира 
  • 18:38 – Президент Украины ввёл санкции против 557 воров в законе 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

«ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՐՈՂ ԵՆ, ՔԱՆ ԿԱՐՈՂ Է «ԱՐՏԱԴՐԵԼ» ԳՈՐԾՈՂ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»

  • 07.07.2015, 12:21,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

Հովհ. Մանուկյան. «ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՐՈՂ ԵՆ, ՔԱՆ ԿԱՐՈՂ Է «ԱՐՏԱԴՐԵԼ» ԳՈՐԾՈՂ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»


 


[img]https://scontent-fra3-1.xx.fbcdn.net/hphotos-xta1/v/t1.0-9/11412159_883633301710303_2058817487482938914_n.jpg?oh=ea9a9c26399e1440337765df68f88c10&oe=5628F8A5[/img]1991թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր` ազգային սահմանադրության ընդունումը: Սահմանդրությունն ընդունվեց 1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով եւ այսօրը դարձավ պետական տոն` Սահմանադրության օր: Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը` որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետության, հռչակեց մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձեւը` հիմնված օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա: Սահմանադրությամբ ձեւավորվեց կիսանախագահական կառավարման ձեւ՝ պետության գլխին` Հանրապետության Նախագահին վերապահված լայն լիազորություններով:


Օրվա տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձն է հղել ՀՀ արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, որում մասնավորապես ասված է. «Շատերին հետաքրքրած կլինի պետական տոների վերաբերյալ մեր ժողովրդի ոչ այնքան տոնական վերաբերմունքը: Այն, որ տարբեր երկրներում Սահամանդրության ընդունման օրը մեծից փոքր լիաթոք ուրախանում են, դրոշներով շքերթներ կազմակերպում, կարծես հայ իրականության կողմից դեռեւս ընդօրինակված չէ: Պատճառները տարբեր են, սակայն դրական միտումը նկատելի է տարեցտարի: Կարելի է ասել, ՈՐ ՍԱ ՏՈՆ Է, ՈՐ ՆՇՎԵԼՈՒ Է ՎԱՂԸ Ընդհանրապես ցանկացած նորին ընտելանալու եւ համապատասխան ռեակցիա տալու համար փորձաշրջան ու ժամանակ է պետք»: Սահամանդրության ընդունումից հետո անցել է 20 տարի եւ, ըստ արդարադատության նախարարի, անվիճելի է, որ հասել ենք պատասխաններ գտնելու հասունությանը. «Այսօր մեր քաղաքացիներն ավելի բարձր արժեքների կրող են, քան կարող է «արտադրել» գործող Սահմանադրությունը, հետեւաբար՝ մենք պետք է կարողանանք ճիշտ հասկանալ ստեղծված սոցիալ-քաղաքական իրականությունը, մեր արժեհամակարգային միջավայրը եւ կառուցել առավել ճկուն մեխանիզմներով ու ժողովրդավարական արժեհիմքով համակարգ: Դրան հասնելու համար, թերեւս կարեւոր է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը, այլեւ` կառավարման ձեւի ընտրությունը, որը մեզ կտանի կասկածներ ու հարցեր բացառող ժողովրդավարության ճանապարհով, կապահովի ազգային իղձերի իրականացում եւ դրանց հիմքով սոցիալ-տնտեսական բարեկեցություն»: Իսկ վերջում շեշտել է. «Շնորհավորում եմ բոլորիս մեր Մայր օրենքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ, որ յուրաքանչյուրիս համար այն լինի մեծագույն արժեք եւ դառնա մեր ամենօրյա գործողությունների չքննարկվող ուղեկիցը»:


 


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


  •   Просмотров Сегодня: 463

  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.


  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 |Радио, ТВ, Интернет, Пресса...| FOCUS MEDIA GROUP | ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА