Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության ընդունման 20-ամյակի կապակցությամբ » Новости Армении, Грузии, Азербайджана, Ирана, России и Арцаха | Сервер Новостей


 
  • 14:22 – В Молдову прибыла очередная партия вакцин из Румынии на безвозмездной основе 
  • 16:44 – Армяне должны вернуться в Шуши, Баку, Нахичевань и Гандзак - МИД АРМЕНИИ 
  • 11:27 – Ереванская детская железная дорога | Проект оценивается в 160 млн долларов 
  • 21:34 – В село Старый Хндзореск (Армения) , будет инвестировано 32 млн долларов 
  • 10:30 – Горячие Красотки Miss Universe | Бикини 
  • 18:38 – Президент Украины ввёл санкции против 557 воров в законе 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության ընդունման 20-ամյակի կապակցությամբ

  • 07.07.2015, 12:21,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  


Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության ընդունման 20-ամյակի կապակցությամբ


 


 


Սիրելի՛ հայրենակիցներ, Քսան տարի առաջ՝ 1995 թվականի հուլիսի 5-ին, ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Յուրաքանչյուր երկրի համար Հիմնական օրենքը պետականաշինության հենասյունն է, պետականության կայացման վառ խորհրդանիշը, հասարակության զարգացման արժեհամակարգային ուղենիշը: Մեր նորագույն պատմության մեջ Սահմանադրության ընդունումը դարձավ հայերիս՝ անկախ պետականություն ունենալու դարավոր երազանքի վառ մարմնավորումը, պետությունների միջազգային ընտանիքի իրավահավասար անդամը լինելու վկայությունը, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կայացման և ժողովրդաիշխանության հաստատման գլխավոր երաշխիքը: 1995 թվականի Սահմանադրությունը հիմնարար դեր ունեցավ Հայաստանում ժողովրդավարության հաստատման, իրավական պետության հիմքերի ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների ամրագրման, պետական իշխանության ինստիտուտների աստիճանական կայացման գործում։ Դրա հետ մեկտեղ, հանրային կյանքի առաջընթացը համարժեք սահմանադրական զարգացումներ է պահանջում: Դրանք պետք է մոտեցնեն այն հանգրվանը, երբ հնարավոր կլինի վերջնականապես արձանագրել, որ ժողովրդավարությունը հաստատուն հիմքերի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն պաշտպանված են, արմատավորվել է կառավարման արդյունավետ համակարգ: Կյանքն ապացուցել է, որ սահմանադրական զարգացումներն օբյեկտիվ անհրաժեշտություն են: Այդպես էր 2005 թվականին, այդպես է նաև այսօր: Այնուամենայնիվ, անհերքելի է, որ մեր երկրում սահմանադրական հարաբերությունների առանցքում պետք է լինի մարդը` իր անխախտելի արժանապատվությամբ, անօտարելի ու անմիջականորեն գործող իրավունքներով ու ազատություններով: Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ որքան էլ դժվար լինի մեր անցնելիք ճանապարհը, մեր համազգային միասնականությամբ, հանդուրժողականությամբ, պատմական մեր տեղի ու դերի խոր ըմբռնումով, ազգի, ժողովրդի և սերունդների առջև ունեցած պատասխանատվությամբ մենք կհասնենք բաղձալի արդյունքների, իսկ անկախության մեր նոր սերունդը սահմանադրականության[img]https://fbcdn-sphotos-e-a.akamaihd.net/hphotos-ak-xpt1/v/t1.0-9/11707619_1649547445331512_2039506386463887162_n.jpg?oh=79d297b91afdc94bc808f2f84e10eab8&oe=5615AEAF&__gda__=1445605935_14350541f7cbe3ae798a75ff457f6229[/img] հաստատման ճանապարհով հայոց հայրենիքը շենացնող հիմնական նեցուկը կդառնա:


 






  •   Просмотров Сегодня: 370

  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.


  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 |Радио, ТВ, Интернет, Пресса...| FOCUS MEDIA GROUP | ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА