«ՓԱՌԱՏՈՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏՈՒՄ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ» » Новости Армении, Грузии, Азербайджана, Ирана, России и Арцаха | Сервер Новостей


 
  • 09:00 – Посещение оккупированного города Шуши Эрдоганом и Алиевым незаконно | Степанакерт 
  • 22:02 – Визит президента Турции в Шуши - вызов не только Армении и Арцаху, но и России и Ирану | НС Арцаха 
  • 09:48 – 1 млрд $ будет вложено в строительство солнечных и ветряных электростанций. 
  • 09:00 – Посещение оккупированного города Шуши Эрдоганом и Алиевым незаконно | Степанакерт 
  • 10:48 – Названы лауреаты самой престижной кинопремии мира 
  • 18:38 – Президент Украины ввёл санкции против 557 воров в законе 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

«ՓԱՌԱՏՈՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏՈՒՄ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ»

  • 07.07.2015, 12:21,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

Արթուր Պողոսյան. «ՓԱՌԱՏՈՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ




ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏՈՒՄ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ»


 


«ՓԱՌԱՏՈՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏՈՒՄ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ»ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ վերջերս հյուրընկալվեց «Իրավունքի» խմբագրությունում եւ «Ուղիղ կապ» ձեւաչափով շուրջ մեկ ժամվա ընթացքում պատասխանեց մեր ընթերցողների հեռախոսազանգերին եւ ֆեյսբուքյան օգտատերերի մի քանի տասնյակ հարցերին:




«ՄԵՐ ԳԵՐԲԸ ՀԵՐԱԼԴԻԿ ԱՌՈՒՄՈՎ ՇԱՏ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ»




«ՓԱՌԱՏՈՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏՈՒՄ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ»- Վերջին շրջանում շատ են խոսում հայկական գերբը փոխելու մասին, ըստ Ձեզ, այնուամենայնիվ, կա՞ դրա անհրաժեշտությունը (ԿԱՐԻՆԵ, ուսանողուհի):


- Չէի ասի, թե միայն վերջին շրջանում են սկսել խոսել այդ մասին, որովհետեւ հայկական պետական խորհրդանիշները փոխելու վերաբերյալ  բավական երկար քննարկումներ են եղել:  Ըստ իս, այնպես չէ, որ պետական խորհրդանիշների վրա վետո է դրված ու դրանք հնարավոր չէ փոխել, ավելին`շատ երկրների, այդ թվում` ԱՄՆ-ի խորհրդանիշերը տարիների ընթացքում փոխվել են: Ինչ վերաբերում է հարցի շուրջ վերջին զարգացումներին, հավանաբար լսել եք , որ ՀՀ մշակույթի նախարարի հանձնարարությամբ ստեղծվել էր հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր պետական գերբի տեխնիկական եւ հերալդիկ համապատասխանությունը: Այդ հանձնաժողովում ներկայացված էին բազմաթիվ մասնագետներ, որոնց տված եզրակացությամբ փաստաթուղթ է պատրաստվել կոնկրետ գերբի փոփոխության վերաբերյալ: Իսկ թե քաղաքական առումով գերբը փոխելու անհրաժեշտություն տվյալ պահին կա, թե` ոչ , չեմ կարող պատասխանել, որովհետեւ քաղաքական որոշման խնդիր է: Բայց այն, որ մեր գերբը հերալդիկ առումով շատ բացթողումներ ունի, փաստ է: Եվ սա ոչ միայն իմ կարծիքն է, այլեւ բավական լուրջ մասնագետների:




«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՓԱՌԱՏՈՆԻ ԱՌՋԵՎ ՄԻ ՔԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆՔ ԴՆՈՒՄ»




«ՓԱՌԱՏՈՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏՈՒՄ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ»- Ամեն տարի իրականացվում են մի շարք թատերական փառատոններ, հետաքրքիր է` նախարարությունն ունի՞ ուսումնասիրություն, թե որոնք են առավել արդարացնում իրենց (ՋՈՒԼԻԵՏԱ ՏՈՆԱԿԱՆՅԱՆ, ք. Երեւան):


- Իհարկե, ուսումնասիրություններ կատարվում են: Փառատոն անցկացնելը ցանկացած ոլորտում եւ մասնավորապես թատերարվեստում, ինքնանպատակ չէ: Յուրաքանչյուր փառատոնի առջեւ մի քանի խնդիրներ ենք դնում եւ փորձում ենք այնպես անել, որ այդ խնդիրները չհատվեն իրար: Մեծ փառատոնները մի քանի տարի շարունակ ֆինանսավորում ենք եւ դրանցից ակնկալիքներ ունենք: Հանրապետական նշանակության փառատոններից է «Թատրոն X»-ը, որն ավելի շատ մեզ համար մշակութային քաղաքականություն իրականցնելու համար նյութ տրամադրող փառատոն է, որովհետեւ փառատոնի շրջանակներում տեղի են ունենում թատրոնների իրավիճակի մասին քննարկումներ եւ հնչում են կոնկրետ քննադատություններ ու առաջարկություններ մասնագետներից: Կան ստեղծագործական ծրագրերը զարգացնող մի շարք փառատոններ, մասնավորապես` «Արմմոնոն», որը մեկ դերասանի փառատոն է: Սա միջազգային նշանակության փառատոն է, որով մենք փորձում ենք նախ միջազգային շփումներն ապահովել, ինչպես նաեւ մոնո ներկայացման գաղափարը Հայաստանում զարգացնել: Ստեղծագործական մեծ փառատոններից է «Շեքսպիրյան» փառատոնը: Երկու տարին մեկ անգամ իրականացնում ենք «Դուետ» փառատոնը Գյումրիում: Նշեմ նաեւ «Հայֆեստ», ինչպես նաեւ «Արտֆեստ» երիտասարդական փառատոնը,  որով միայն ուսանողներն են զբաղվում: Այսինքն`եթե այդ փառատոններից յուրաքանչյուրն իր գործառույթը չկատարեր, անկեղծ ասեմ, որ առաջարկություն կներկայացնեինք, որպեսզի փակվեին կամ լավագույն դեպքում պետության կողմից չէին ֆինանսավորվի: Սա է ողջ գաղափարախոսությունը եւ փառատոն անել միայն նրա համար, որ թատերական գործիչները շփվեն իրար հետ, մեզ համար քիչ է, այդ փուլն անցել ենք արդեն:


«ՓԱՌԱՏՈՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏՈՒՄ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ»- Թատերական փառատոնների բյուջեները, որքանով տեղյակ ենք, նախորդ տարի կրճատվել էին, արդյո՞ք այս տարի էլ է սպասվում ֆինասական կրճատում (ՆՈԵՄ ՍԱՐԳՍՅԱՆ, ք. Երեւան):


- Իսկապես 2014 թվականին որոշ չափով կրճատվել էր ֆինանսավորումը, բայց 2015 թվականին նույն մակարդակին է մնացել: Եթե չեմ սխալվում, 39 միլիոն նախատեսված է միջազգային փառատոնների համար եւ բացի այդ, ունենք նաեւ ֆինանսավորում միջազգային փառատոնների մասնակցության համար:




«ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆԸ , ԱՅՆՏԵՂ ԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ ՎԻՃԱԿ ՉԷ»«ՓԱՌԱՏՈՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏՈՒՄ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ»




«ՓԱՌԱՏՈՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏՈՒՄ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ»- Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, ինչքանով տեղյակ եմ, շուտով կանգնելու է վերանորոգման, բայց չե՞ք կարծում ,որ ավելի հրատապ է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի վերանորոգումը, քանի որ բեմն ասում են` կամաց-կամաց «նստում է» (ԳՈՀԱՐ, ք. Երեւան):


- Առաջին անգամ եմ լսում այդպիսի ահազանգի մասին: Պարոնյանի անվան թատրոնը բավական լավ վիճակում է: Ընդամենը բեմի վերանորոգման հետ կապված մասնակի խնդիրներ կային: Իսկ Սունդուկյանի անվան մայր թատրոնի մասով պետք է ասեմ, որ այնտեղ ոչ միայն բեմն ենք վերանորոգում, այլ գլխավոր նպատակը լուսաձայնային եւ կառավարման համակարգի նոր տեխնիկայի ներդրումն է, ինչպես արեցինք Օպերայում: Ընդգծեմ նաեւ, որ Սունդուկյանի անվան թատրոնում աթոռներն էլ ենք փոխելու, այսինքն` շատ ավելի առաջ ենք փորձել գնալ: Այնպես որ, թույլ տվեք Ձեզ հետ չհամաձայնվել, որ տվյալ դեպքում Պարոնյանի անվան թատրոնի բեմի վիճակն այնքան վատ է, որ կարելի է առաջնահերթ վերանորոգել, քան Սունդուկյանի անվան թատրոնը` հաշվի առնելով նաեւ վերջինիս ազգային լինելու կարգավիճակը: Ինչ վերաբերում է Պարոնյանի անվան թատրոնի բեմի վերանորոգմանը, այնտեղ կատաստրոֆիկ վիճակ չէ եւ թատրոնի միջոցներով ընթացիկ վերանորոգումներ կատարվում են:




«ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԳԵՐԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱ»


 


«ՓԱՌԱՏՈՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏՈՒՄ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ»- Հարցս վերաբերում է մշակութային միջոցառումներին ու նախաձեռնություններին, որոնք կազմակերպվում են նախարարության կողմից: Ակնառու է, որ ամեն ինչ կենտրոնացված է Երևան քաղաքում ու մարզերի, համայնքների բնակիչները զուրկ են նման ուշադրությունից: Ի՞նչ քայլեր է արվում այս ուղղությամբ (ՀԱՍՄԻԿ ՄՈՒՇԵՂՅԱՆ, ք. Մարտունի):


- Ճիշտ խնդիր է բարձրացվում: Մեր կառավարության գործունեության ծրագրերի մեջ մարզերի համաչափ զարգացման խնդիր է դրված, եւ այն ինչ-որ ձեւով արտացոլված է նաեւ մշակութային քաղաքականության մեջ: Առաջին խնդիրն այն է, որ Երեւանում մշակութային ենթակառուցվածքների գերկենտրոնացվածություն կա, եւ այդ է պատճառներից մեկը, որ միջոցառումների մեծ մասը Երեւանում է իրականացվում: Բայց պետական բյուջեով մենք հատուկ մարզերի համար բավական մեծ ֆինանսավորում ենք նախատեսում, մասնավորապես հյուրախաղերի կազմակերպման, մարզերում գործող համույթների գործունեությունն ապահովելու, նրանց ստեղծագործական ծրագրերը ֆինանսավորելու համար: Նաեւ շեշտեմ, որ բոլոր միջոցառումները կամ փառատոնները լինեն համապետական, թե միջազգային նշանակության, մենք փորձում ենք մեր պատվերի մեջ ուղորդել դեպի մարզերը: Կարող եմ բազմաթիվ փառատոններ նշել կինոլորտում, թատերարվեստի ոլորտում, որոնք պարտադիր են դարձրել իրենց համար մարզերում իրականացնելը: Իհարկե, այս մոտեցումները որոշակի արդյունքներ տալիս են, բայց սա մեզ համար բավարար չէ: Կարեւոր խնդիր է մարզերում համապատասխան մշակութային ենթակառուցվածքներ ապահովելը: Վերջին տարիներին` մոտ հինգ տարվա ընթացքում, բազմաթիվ մշակույթի տներ վերանորոգվեցին, գույքով ապահովեցին եւ այլն: Մենք հիմա խնդիր ունենք այդ ենթակառուցվածքները նաեւ բովանդակությամբ լցնելու: Այնպես որ, ընդհանուր առմամբ, համաձայն եմ հարցը տվողի հետ, բայց այնպես չէ, որ տվյալ դեպքում կառավարությունը եւ մասնավորապես` մշակույթի նախարարությունը այդ հարցը չի տեսնում եւ ինչ-որ գործողություններ չի անում:


«ՓԱՌԱՏՈՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏՈՒՄ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ»- Ավելի քան որեւէ մեկը, թատերական կյանքին մասնակից դառնալու կարիք ունեն սահմանամերձ համայնքների բնակիչները: Որեւէ ծրագիր կա՞, որով նրանք էլ հաղորդակից կլինեն հայաստանյան մշակութային կյանքին (ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ուսուցչուհի):


- Կոնկրետ սահմանամերձ համայնքների բնակիչների երեխաների համար արդեն մեկնարկել է եւ գործում է աբոնեմենտային ծրագիր: Նրանք կարելի է ասել ոչ թե սահմանամերձ, այլ սահմանապահ համայնքների երեխաներն են: Այդ ծրագրով մենք հինգ մարզերի երեխաներին բերում ենք երկու օրով Երեւան, տանում ենք մի քանի թանգարաններ, ինչպես նաեւ մեկ համերգային եւ մեկ թատերական ներկայացում են դիտում: ՀՀ նախագահի հանձնարարությամբ ծրագիրն այս տարվանից է մեկնարկել եւ մյուս տարի շարունակվելու է ավելի մեծ մասշտաբով:


«ՓԱՌԱՏՈՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏՈՒՄ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ»- Մեզ մոտ ժամը 18:00-ից հետո երիտասարդների միակ զբաղմունքը նարդին է, ունենք մի մշակութային կենտրոն, որտեղ ընտրությունից ընտրություն ենք համերգների գնում: Մարզում մշակութային կյանքն, ըստ էության, անկում է ապրում: Ի՞նչ կասեք այս մասին (ԱՐՄԻՆԵ, Արագածոտնի մարզ):


- Յուրաքանչյուր տարի ունենք հյուրախաղային ծրագիր մարզերում, որում ներառված են թե՛ թատերական ներկայացումներ, թե՛ երաժշտական երեկոներ եւ թե՛ կինոցուցադրումներ: Մենք նաեւ շատ կցանկանայինք, որ Ձեր կողմից էլ հնչեին առաջարկներ ու ոչ միայն հյուրախաղեր ձեզ մոտ կազմակերպվեին, այլ բարձրացվեին մշակույթի տանը գործող համույթների խնդիրները, թե ինչ ծրագրեր են փորձում իրականացնել, որոնց կարող ենք աջակցել: Կհորդորեմ մի քիչ նախաձեռնողական մոտեցում ցուցաբերել այս բոլոր հարցերին:




ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ




Հ.Գ. - Շարունակությունը կարդացե՛ք այստեղ:





  •   Просмотров Сегодня: 486

  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.


  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 |Радио, ТВ, Интернет, Пресса...| FOCUS MEDIA GROUP | ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА