Ժողովուրդը փողոց է դուրս գալիս քաղաքական փոփոխության տենչով և երկրից թալանողներին հեռացնելու ձգտումով » Новости Армении, Грузии, Азербайджана, Ирана, России и Арцаха | Сервер Новостей


 
  • 22:02 – Визит президента Турции в Шуши - вызов не только Армении и Арцаху, но и России и Ирану | НС Арцаха 
  • 21:49 – МИД Арцаха осудил визит президента Эрдогана в Шуши 
  • 09:48 – 1 млрд $ будет вложено в строительство солнечных и ветряных электростанций. 
  • 22:02 – Визит президента Турции в Шуши - вызов не только Армении и Арцаху, но и России и Ирану | НС Арцаха 
  • 10:48 – Названы лауреаты самой престижной кинопремии мира 
  • 18:38 – Президент Украины ввёл санкции против 557 воров в законе 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

Ժողովուրդը փողոց է դուրս գալիս քաղաքական փոփոխության տենչով և երկրից թալանողներին հեռացնելու ձգտումով

  • 08.07.2015, 12:45,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

Եվ այսպես, շուրջ 12 օր Երեւանի գլխավոր պողոտաներից մեկը՝ Բաղրամյանը, որ «շրջափակման» մեջ էր մի կողմից՝ քաղաքացիների, մյուս կողմից՝ ցուցարարների, երեկ բացվեց: ՀՀ ոստիկանությունն առավել նուրբ մեթոդներով փողոցից «գրկեց ու հեռացրեց մեր քույրերին ու եղբայրներին»: Իսկ երեկ երեկոյան արդեն առավել փոքրաթիվ քաղաքացիներ Ազատության հրապարակում լսեցին նոր՝ այս անգամ քաղաքական նախաձեռնության մասին՝ «ոչ թալանչիներին»:


Ցուցարար-ակտիվիստներից Գագիկ Եղիազարյանը կոչ արեց քաղաքական ասելիք ունեցող երիտասարդներին միավորվել: «Պայքարը մտել է նոր փուլ, պետք է ձեւակերպել հաջորդ փուլի խնդիրը եւ առաջ շարժվել: ՀԷՑ-ի հետ կապված պատմությունը բացահայտեց, որ 7 դրամի մեջ չէ խնդիրը, այլ այն, որ փլուզման շեմին է հայտնվել ոչ միայն այդ համակարգը, այլեւ ողջ տնտեսությունը… մեղավոր են թե՛ ՀԷՑ-ի տնօրինությունը, թե՛ վերահսկողություն իրականացնող մարմինները, խնդիրը ոչ միայն հանրային ծառայությունները կարգավորող մարմինների մասին է, այլ երկրի քաղաքական ղեկավարության մեջ է… երկրի կյանքում ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտը եղել է բացիթողի վիճակում, եւ համակարգված թալանի արդյունքներն իրար մեջ են բաժանվել:


Եւ այս հարցը տնտեսական հարթությունում չի կարող լուծվել, քաղաքական որոշումներ են պետք… Ժողովուրդը դա գիտակցում է եւ փողոց է դուրս գալիս քաղաքական փոփոխության տենչով եւ երկիրը թալանողներին հեռացնելու ձգտումով: Դա հնարավոր է կազմակերպել շարժման հիմքի վրա՝ կարող ուժերին համախմբելով քաղաքական հարթակ: Դա հնարավոր է չվարկաբեկված ուժերի եւ երիտասարդների միջոցով… Ուստի դիմում եմ քաղաքական պատասխանատվություն ստանձնելու ունակ ուժերին՝ մասնակցելու քննարկումներին՝ նոր կարգախոսով՝ «ոչ թալանչիներին»,- հայտարարեց ակտիվիստը:

Անշուշտ, էլեներգիայի 7 դրամով թանկացման դեմ պայքարի դուրս եկած մի խումբ ակտիվիստներին հաջողվեց բազում կարծրատիպեր կոտրել. նախ, որ Բաղրամյան պողոտան կարելի է օրերով փակ պահել ու չջրցանվել ու չծեծվել: Երկրորդ՝ դրական էներգետիկայով հարուստ երիտասարդները կարողացան ե՛ւ իշխանություններին, ե՛ւ ոչ իշխանական ուժերին, ե՛ւ իրական ընդդիմադիրներին ապացուցել, որ Հայաստանում հեղափոխական տրամադրություններ են տիրում իրականում: Նկատենք, որ 2008-ից հետո առաջին անգամ երեւաց իրողությունը, որ հասարակությունը հեղափոխություն է ուզում ու պատրաստ է դրան: Եւ այս առումով կարելի է ասել, որ երիտասարդների սկսած շարժումն իր պատմական առաքելությունը կատարեց: Բայց դրանից երիտասարդների պոռթկումը եւս մեկ անգամ հնարավորթյուն տվեց հասարակությանը՝ հասկանալու, որ գործող իշխանությունն իր ձեռագիրը չի փոխել, եւ նրանք ՀՀ քաղաքացիների հետ խոսում են բացառապես ուժի կամ բիրտ ուժի կիրառման դիրքերից: Իսկ թվացյալ հանդուրժողականությունը միայն ժամանակավոր կամ կոսմետիկ բնույթ ունի, երբեմն էլ՝ պայմանավորվածության արդյունք:


Եւ այդ իմաստով այս շարժումը մի տեսակ կեղեւի պես էր, որտեղ մտնել ու ինքնադրսեւորման փորձեր կարող էին անել բոլորը, բայց հաջողել՝ քչերը, քանի որ սայթաքելու հավանականությունը շատ մեծ էր: Ու թերեւս այդ պատճառով էր, որ շատ քաղաքական գործիչներ պարզապես «կողքից» էին հետեւում գործընթացին կամ Բաղրամյան պողոտայում դիտորդի (պատի) դեր էին իրենց վերապահում՝ այդքանով համարելով իրենց գործն ավարտված: Մտավախություն կար, որ շարժումն իրականում վերահսկվում է իշխանությունների կողմից:

Իսկ այն, որ իշխանությունը՝ հատկապե՛ս նրա երիտթեւը, հատկապե՛ս վերջին տարիներին անվերջ փորձեր է անում ինտրիգներով ու տարաբնույթ քայլերով վարկաբեկել ընդհանրապես քաղաքական պայքարի տրամաբանությունը, արժեզրկել դրա ձեւերը ու ոչնչացնել քաղաքական կուսակցությունների դերակատարությունը, նորություն չէ:


Բայց նույնիսկ Բաղրամյանի ակտիվիստներն են սկսել հասկանալ, որ առանց քաղաքական հարցադրումների ու քաղաքական պայքարի որեւէ արդյունքի հասնել հնարավոր չէ: Երկրում որեւէ լուրջ հարց լուծելու համար անհրաժեշտ է քաղաքական թիմ, որը պետք է համագործակցի հասարակության բոլոր շերտերի հետ, որպեսզի արդյունքի հասնելու հավանականությունն առավել մեծանա: Այնպես որ, այս իմաստով թերեւս պետք է մեծ շնորհակալություն հայտնել օսլայած մազերով բոլոր այն երիտասարդներին, որոնք կամա թե ակամա ապացուցեցին, որ Բաղրամյան պողոտան այդպես պետք չէր փակել, այլ ձեւեր են անհրաժեշտ: Սա իսկապես կարեւոր տեղեկություն էր պայքարի հաջորդ՝ առավել վճռական փուլում:


Թամարա Միքայելյան


  •   Просмотров Сегодня: 684

  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.


  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 |Радио, ТВ, Интернет, Пресса...| FOCUS MEDIA GROUP | ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА