ՀէՑ-ը պետականացնելու բոլոր հիմքերն առկա են » Новости Армении, Грузии, Азербайджана, Ирана, России и Арцаха | Сервер Новостей


 
  • 17:03 – Россияне выбрали Армению | Добро Пожаловать в Армению! 
  • 14:37 – Никол Пашинян направил поздравительные послания Владимиру Путину по случаю Дня России 
  • 09:48 – 1 млрд $ будет вложено в строительство солнечных и ветряных электростанций. 
  • 17:03 – Россияне выбрали Армению | Добро Пожаловать в Армению! 
  • 10:48 – Названы лауреаты самой престижной кинопремии мира 
  • 18:38 – Президент Украины ввёл санкции против 557 воров в законе 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

ՀէՑ-ը պետականացնելու բոլոր հիմքերն առկա են

  • 08.07.2015, 12:45,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիները, բառի ամենաուղիղ իմաստով, անտեր են մնացել. նրանք առաջնորդ չունեն եւ չգիտեն՝ ինչն ինչպես անել: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հրաժարվում են առաջնորդել՝ ակցիային մասնակցելով որպես քաղաքացիներ, վարկաբեկված քաղաքական լիդերներին չեն լսում, իսկ մարդիկ, ում խոսքը լսելի է, այս պահին դեռ լռում են՝ չհասկանալով, թե ինչ խաղ է գնում: Միայն հայտնի է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները՝ մեծից փոքր, պահանջում են էլէներգիայի սակագնի բարձրացման մասին կայացված որոշումը չեղարկել:


Իսկ ի՞նչ է անում իշխանությունը. նրանք, ինչպես միշտ, կիսաքայլերով են փորձում լուծել խնդիրը, այն էլ ժամանակավոր: Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ լավ կլինի՝ ընտրենք աշխարհում մեծ հեղինակություն վայելող որեւէ միջազգային խորհրդատվական ընկերություն, «եթե հարկ կա, այդ ընտրության ժամանակ ներգրավվեն նաեւ բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, եւ այդ ընկերությանը հանձնարարենք աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հետեւյալ հարցերին`



  • ինչքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը, եւ

  • սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին:


Եւ մինչ այդ ՀՀ Կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը»:


Նախ նկատենք, որ այն հայտը, որը ներկայացվել է ՀԷՑ-ի կողմից ՀԾԿ հանձնաժողովին՝ որպես էլէներգիայի սակագինը բարձրացնելու հիմնավորում, արդեն բավականին խոսուն փաստաթուղթ է: Ու ամենեւին էլ կարիք չկա միջազգային հանրությանն այս գործին խառնելու, քանի որ այդ փաստաթղթերում փողերի անխնա ծախսը անզեն աչքով է երեւում: Ինչո՞վ էր զբաղված Ռոբերտ Նազարյանը, որ մի աուդիտ էլ չարեց:

Բացի այդ՝ հիշեցնենք, որ ամեն տարի ՀԷՑ-ում աուդիտ է անցկացվում:


Ընդ որում, համաձայն ՀԷՑ-ի պարտավորությունների՝ այդ աուդիտը պետք է անցկացվի աշխարհի ամենահայտնի աուդիտորական ընկերություններից մեկի կողմից: Կոնկրետ 2014 թվականին ՀԷՑ-ում աուդիտ է անցկացրել «Էրնսթ ընդ Յանգ» ընկերությունը եւ հայտնաբերել է, որ ՀԷՑ-ը վարկային մի շարք պարտավորություններ չի կատարել, եւ ռիսկային է նրանց վարկ տրամադրելը: Ասել է թե՝ ՀԷՑ-ը հուսալի գործընկեր չէ: Հիմա ի՞նչ նոր բան պետք է պարզի Սերժ Սարգսյանի առաջարկած աուդիտը: Ի վերջո, աուդիտը չի կարող բացահայտել ատկատները, չարաշահումները եւ թալանի այն մեխանիզմը, որը կիրառվել է ՀԷՑ-ում:


ՀՀ ֆինանսների նախարարության հարկային տեսչությունն էլ տակավին վերջերս՝ 1-2 տարի առաջ, լայնամասշտաբ ստուգումներ իրականացրեց ՀԷՑ-ում, խոշոր տուգանքի ենթարկեց ՀԷՑ-ին, եւ անգամ կապարակնքվել էին այդ ընկերության համակարգիչները: Բայց անհասկանալի գթասրտությամբ պատմությունը «փակվեց»: Հիմա նորից աուդիտի մասին խոսելը, մեղմ ասած, ժամավաճառության պես մի բան է:


ՀԷՑ-ում անհրաժեշտ են քննչական գործողություններ, որոնց կատարման արդյունքում կբացահայտվեն այն չարաշահումները, կոռուպցիոն երեւույթները, որոնք առկա են այդ ընկերությունում տարիներ շարունակ: Սակայն ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կարծես թե հրաժարվում է քրգործ հարուցելու մտքից. դե, իհարկե, վտանգավոր է, ի՞նչ իմաստ ունի այդտեղ մտնելը:


Բայց այս իրավիճակում անհրաժեշտ է այնպիսի քննություն, որը կարող է բացահայտել մեխանիզմը, թե ինչպես են ՀԷՑ-ի գումարները թալանվել, ինչ կապ է եղել գործող իշխանության կոնկրետ օղակների եւ ՀԷՑ-ի տնօրինության միջեւ՝ գումարները մսխվելիս: Միայն այդ հարցերի պատասխանը ստանալուց հետո կկարողանա անկախ աուդիտը պարզել՝ ՀԷՑ-ը, որպես բիզնես, ինչ արդյունավետությամբ կարող է աշխատել, եւ արդյո՞ք էլէներգիայի սակագնի թանկացումը հարցի միակ լուծումն է:


Բացի այդ՝ շատ կարեւոր է նաեւ պարզել, թե ինչ միջոցներով է պատրաստվում ՀՀ Կառավարությունը մարել այն 200 մլն դոլարը, որը սպառազինության անվան տակ վարկ է ստացել, բայց կծախսի որպես էլէներգիայի սակագնի փոխհատուցում: Այդ վարկն, ի վերջո, ՀՀ քաղաքացիների ուսերին է ծանրանալու, եւ գրավն էլ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կամ Սերժ Սարգսյանը չեն դրել իրենց միջոցներից: Այնպես որ, վարկով խնդիրը կարգավորելը էլի քաղաքացիների «գրպանին» է հարվածում:


Եւ վերջապես, հնարավոր չէ՞ արդյոք մի անգամ լիարժեքորեն բավարարել հասարակական պահանջը. ի վերջո, իշխանությունից մինչեւ ամենաթունդ ընդդիմադիրը պնդում են, որ Բաղրամյանում հավաքվածների «չեղարկում» պահանջը արդարացված է: Արդյո՞ք Ռոբերտ Նազարյանի գլխավորած ՀԾԿ հանձնաժողովն իրապես այնքան անկախ է, որ Սերժ Սարգսյանը չի կարողանում ազդել նրա վրա՝ ստիպելով չեղարկել իր իսկ կայացրած որոշումը: Ի դեպ, այդ իրավունքը հանձնաժողովն ունի իր կանոնադրությամբ: Ի՞նչն էր խանգարում չեղարկել որոշումը, նոր աուդիտ անցկացնել, եթե իշխանական բուրգում չկա ներքին մտավախություն, որ իրականացված թալանը կարող է բացահայտվել, որում իրենք անմասն չեն:


Իրականում ՀԷՑ-ի շուրջ բարձրացած աղմուկը բավականին արհեստական է, քանի որ ցանկության դեպքում այն պետական կառավարման հանձնելու գործընթացը դժվար չէ կազմակերպել: Եթե միայն Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Ռոբերտ Նազարյանը, Երվանդ Զախարյանն ու Կարեն ճշմարիտյանը հավաքեն իրենց այն գումարները, որոնք երկրից դուրս են հանում՝ ապահով պահելու կամ շրջանառելու համար, ՀԷՑ-ը կարող է դառնալ պետական սեփականություն: Էլ չենք թվարկում այն թանկարժեք նվերների գները, որոնք իշխանական էլիտայի ներկայացուցիչները տանում են իրենց հետ՝ հարսանեկան այս կամ այն արարողությանը մասնակցելիս, արդեն «սեւ բյուջեից»:


Այնպես որ, դժվար չէ որոշումը չեղարկել, աուդիտ անել եւ ՀԷՑ-ը պետականացնել, ուղղակի գործ ունենք ցանկության բացակայության եւ իշխանական գծուծության հետ:


Թամարա Միքայելյան



  •   Просмотров Сегодня: 369

  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.


  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 |Радио, ТВ, Интернет, Пресса...| FOCUS MEDIA GROUP | ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА