Օդից կախված մնացած հերթական որոշումը. միթե դժվար է իրավիճակին տիրապետել նախապես » Новости Армении, Грузии, Азербайджана, Ирана, России и Арцаха | Сервер Новостей


 
  • 09:00 – Посещение оккупированного города Шуши Эрдоганом и Алиевым незаконно | Степанакерт 
  • 22:02 – Визит президента Турции в Шуши - вызов не только Армении и Арцаху, но и России и Ирану | НС Арцаха 
  • 09:48 – 1 млрд $ будет вложено в строительство солнечных и ветряных электростанций. 
  • 09:00 – Посещение оккупированного города Шуши Эрдоганом и Алиевым незаконно | Степанакерт 
  • 10:48 – Названы лауреаты самой престижной кинопремии мира 
  • 18:38 – Президент Украины ввёл санкции против 557 воров в законе 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

Օդից կախված մնացած հերթական որոշումը. միթե դժվար է իրավիճակին տիրապետել նախապես

  • 08.07.2015, 12:45,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

«Սերժ Սարգսյանի ոճն է հարցերը հետաձգել և լուծումներ չտալ: Այդ աշխատանքն է, որ այդ ոլորտում բերել է այսպիսի իրավիճակի»,- անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ նախագահի` որոշման կասեցման մասին հայտարարությանը` երեկ այսպիսի մեկնաբանություն է արել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:


Վերջինիս խոսքով, ներկայիս լարված իրավիճակը ժամանակին միջոցներ չկիրառելու հետևանքն է:


Թերևս, Նիկոլ Փաշինյանը նման դիտարկմամբ հանդես չէր գա, եթե չլինեին վերջին տարիների ընթացքում իրար հաջորդող կասեցման մասին որոշումները: Եվ, կարելի է ասել, շատերի համար էր սպասելի նախագահի հայտարարությունը, քանի որ անհերքելի փաստ է` մեր երկրում ընդունված ցանկացած որոշում հանրության ըմբոստության հետևանքով ժամանակավորապես կասեցվում է:


Ընդամենը նախորդ տարի կասեցվեց  «Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին ՀՀ օրենքի» որոշ դրույթների գործողությունը մինչև դրա սահմանադրականության վերաբերյալ հարցի քննարկումը։ Ապա` կրկին 2014-ին, կասեցվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը աճուրդի հանելու որոշումը:


Դեռևս թարմ է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությունը` կասեցնել ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին իր իսկ որոշումը:


Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, և բավական է` հանրությունը բարձրաձայնի, ոտքի կանգնի, ընդունված որևէ որոշումն անարդար համարող որևէ դրույթ առաջ քաշի և այն կասեցվում է:


Մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ:


  •   Просмотров Сегодня: 326

  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.


  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 |Радио, ТВ, Интернет, Пресса...| FOCUS MEDIA GROUP | ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА