Ինչո՞ւ էր Աբովյանի քաղաքապետն այցելել կառավարության շենք » Новости Армении, Грузии, Азербайджана, Ирана, России и Арцаха | Сервер Новостей


 
  • 10:42 – Евгений Пригожин обратился в Минфин США с требованием исключить его из санкционного списка 
  • 22:02 – Визит президента Турции в Шуши - вызов не только Армении и Арцаху, но и России и Ирану | НС Арцаха 
  • 09:48 – 1 млрд $ будет вложено в строительство солнечных и ветряных электростанций. 
  • 09:00 – Посещение оккупированного города Шуши Эрдоганом и Алиевым незаконно | Степанакерт 
  • 10:48 – Названы лауреаты самой престижной кинопремии мира 
  • 18:38 – Президент Украины ввёл санкции против 557 воров в законе 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

Ինչո՞ւ էր Աբովյանի քաղաքապետն այցելել կառավարության շենք

  • 09.07.2015, 00:29,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

Այսօր ՀՀ կառավարության շենքում էր Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գեւորգյանը: Վերջինիս, հիշեցնենք, ընտրություններում սատարում էր եւ ՀՀԿ-ն, եւ ԲՀԿ-ն: Ո՞րն էր նրա այցի նպատակը եւ ինչպե՞ս է Վ.Գեւորգյանը շնորհակալություն հայտնել ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին իրեն սատարելու համար: Այս եւ այլ հարցերի շուրջ ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է Աբովյանի քաղաքապետի հետ:

Պարոն Գեւորգյան, եկել եք կառավարություն, որ ի՞նչ անեք:

Ես քարոզարշավի ժամանակ հայտնեցի, որ համայնքի ղեկավարը պետք է ակտիվ համագործակցի թե մարզային կառույցի, թե կառավարության եւ թե խորհրդարանի հետ: Համայնքի խնդիրների հետ կապված ուղղակի հանդիպում ունեմ:

Ո՞ր խնդիրներն եք Աբովյանից բերել Երեւան:

Աբովյանում կուտակված խնդիրները բազմազան են: Այն, ինչը մենք ներկայացրեցինք. կա բնակֆոնդի հետ կապված լուրջ խնդիրներ Աբովյան քաղաքում, մշակութային խնդիրներ,  փորձում եմ այդ բոլոր խնդիրները ոչ միայն կառավարության, այլ նաեւ միջազգային կազմակերպությունների հետ միասին կարգավորել:

Շնորհակալություն հայտնե՞լ եք ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին ձեզ սատարելու համար:

Ես ուղղակի բանավոր, լրատվամիջոցների միջոցով եմ շնորհակալություն հայտնել ինձ աջակցելու համար, որը ինձ միայն պարտավորեցնում է:

Անձամբ հանդիպում Գ.Ծառուկյանի կամ Ս.Սարգսյանի հետ չի՞ եղել:

Ոչ, անձամբ չեմ հանդիպել ոչ ՀՀԿ, ոչ ԲՀԿ անդամների հետ, ուղղակի առիթ չի եղել, բայց առիթի դեպքում իհարկե շնորհակալությունս կհայտնեմ: Ընտրությունները եղել են ազնիվ, դա է վկայում, որ ընտրապայքարի դուրս եկածները չբողոքարկեցին ընտրությունների արդյունքները:

Հիմա նույնպե՞ս Աբովյանը համարվում է «ծառուկյանական քաղաք»:

Ինչո՞ւ եք այդպես ասում: Ծառուկյանը մարդ է, որը իրապես մտահոգված է Աբովյանի խնդիրներով, տարիների ընթացքում ձեւավորել է լավ ավանդույթներ` սոցիալապես անապահով ընտանիքների հետ կապված, ուսանողների հետ կապված:

Համապետական ընտրություններին ՀՀԿ-ին, թե՞ ԲՀԿ-ին եք սատարելու:

Դրա մասին վաղ է դեռ խոսելը, թե ո՞վ կառաջադրվի, ի՞նչ քաղաքական կուսակցություններ: Այսինքն որեւէ քաղաքական կուսակցության կամ անհատի սատարելու մասին վաղ է խոսել: Ես ինքս երկար տարիներ աշխատել եմ խորհրդարանում, աշխատել եմ բոլոր կուսակցությունների հետ, բոլորի հետ ունեցել եմ գործընկերային հարաբերություններ, այդ թվում նորմալ մարդկային հարաբերություններ քաղաքական դեմքերի հետ, բայց գոնե առաջիկայում չեմ պատրաստվում անդամակցել որեւէ քաղաքական կուսակցության:

Հարցազրույցը` Փայլակ Ֆահրադյանի


  •   Просмотров Сегодня: 434

  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.


  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 |Радио, ТВ, Интернет, Пресса...| FOCUS MEDIA GROUP | ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА