Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից տուժած Հ. Զաքարյանին դեռ 2 անգամ վիրահատելու են, այնինչ նրան հարցաքննելու անհրաժեշտություն կա » Новости Армении, Грузии, Азербайджана, Ирана, России и Арцаха | Сервер Новостей


 
  • 17:03 – Россияне выбрали Армению | Добро Пожаловать в Армению! 
  • 14:37 – Никол Пашинян направил поздравительные послания Владимиру Путину по случаю Дня России 
  • 09:48 – 1 млрд $ будет вложено в строительство солнечных и ветряных электростанций. 
  • 17:03 – Россияне выбрали Армению | Добро Пожаловать в Армению! 
  • 10:48 – Названы лауреаты самой престижной кинопремии мира 
  • 18:38 – Президент Украины ввёл санкции против 557 воров в законе 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից տուժած Հ. Զաքարյանին դեռ 2 անգամ վիրահատելու են, այնինչ նրան հարցաքննելու անհրաժեշտություն կա

  • 09.07.2015, 00:29,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

Մայիսի 2-ին Սյունիքի մարզի Սդղի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով տուժող Հարություն Զաքարյանի տեսողությունը չի վերականգնվել, ու նա դեռ երկու անգամ էլ վիրահատվելու է: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց նրա հայրը՝ Գեւորգ Զաքարյանը:

Ինչպես հայտնի է, այս գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձանց՝ հիմնականում Սուրիկ Խաչատրյանի մերձավոր շրջապատից։ Նրանցից մեկը Սուրիկ Խաչատրյանի՝ հետախուզման մեջ գտնվող զարմիկն է՝ Մայիս Խաչատրյանը, իսկ մյուսը՝ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝  Սեյրան Խաչատրյանը, իսկ որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ով տուժողների պնդմամբ ծեծկռտուքի հիմնական մեղավորն է համարվում, այս գործով անցնում է որպես վկա:

Հարություն Զաքարյանի հայրը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջները բոլորին են հայտնի, ուստի հետեւում եւ սպասում են, որպեսզի բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն. «Որդուս տեսողությունը չի վերականգնվել, հույս էլ չեն տալիս, որ կվերականգնվի, այս պահին եկել ենք, բայց ճնշումների տարբերություններից մազանոթներ կան պայթած, հաջորդ վիրահատական միջամտությունը լինելու է օգոստոս ամսին, իսկ մեծ վիրահատություն սպասում ենք հոկտեմբերին: Ես ոչ թե պահանջելու եմ, այլ վաղուց պահանջել եմ, որ ամեն մարդ, ով ինչ հանցանք կատարել է, դրա համար պատասխան տա, քննությունը շարունակվում է, որից տեղյակ ենք լրիվությամբ»,- ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով նաեւ, որ այս պահի դրությամբ գործի քննության ընթացքի վերաբերյալ դժգոհություն չունեն:

«Քննություն է գնում, թե ովքեր ինչ մեղավորության աստիճան ունեն, այդ չափով պետք է պատիժ կրեն, այս պահին վստահում ենք նախաքննության ընթացքին»,- ասաց տուժող Հարություն Զաքարյանի հայրը՝ Գեւորգ Զաքարյանը: Ըստ մեր զրուցակցի՝ ծեծկռտուքի արդյունքում տեսողությունը կորցրած որդին նախաքննության ընթացքում մեկ անգամ հարցաքննվել է, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ գործի քննության ընթացքում առաջացել են որոշակի հանգամանքներ, որոնք պետք է պարզաբանվեն, ուստի տուժող Հարություն Զաքարյանին դարձյալ հարցաքննելու անհրաժեշտություն կա, միայն թե նրա առողջական վիճակը թույլ չի տալիս.

«Որքանով տեղեկացված է նախաքննական մարմինը, ունի առողջական որոշակի խնդիրներ, պետք է անշարժ պառկած մնա տանը, ուստի այս փուլում դեռեւս չի հարցաքննվել:  Քրեական գործով շարունակվում են կատարվել տարբեր քննչական եւ դատավարական գործողություններ, եւ կայացվող որոշումների մասին պատշաճ իրազեկում ենք»,- նշեց Սոնա Տռուզյանը:

Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազությունը քննչական կոմիտեից պահանջել էր սույն քրեական գործի նյութերը, որոնք ուսումնասիրելուց հետո դարձյալ ուղարկվեցին քննչական մարմնին: Սոնա Տռուզյանի փոխանցմամբ հսկողություն իրականացնող դատախազական մարմնից քրեական գործի նյութերի հետ գրավոր որեւէ ցուցում չի ուղարկվել. «Դատախազությունը, օգտվելով իր լիազորությունից, հսկողական ֆունկցիա իրականացնելու համար պահանջել էր գործի նյութերը՝ ծանոթանալու համար, գործի նյութերն ուղարկվել են, ուսումնասիրել են ու նորից հետ ուղարկել քննչական մարմին, ու մենք շարունակում ենք ակտիվ քննչական գործողություններ իրականացնել»,- ասաց Ս. Տռուզյանը:

Հերմինե Մկրտչյան


  •   Просмотров Сегодня: 345

  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.


  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 |Радио, ТВ, Интернет, Пресса...| FOCUS MEDIA GROUP | ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА