«Բավական է, որ ցույցի ընթացքում մի անգամ հնչի հրաժարականի պահանջ, և ոստիկանությունը մեխանիկորեն բացահայտում է իր դեմքը» » Новости Армении, Грузии, Азербайджана, Ирана, России и Арцаха | Сервер Новостей


 
  • 16:00 – Мартакерт должен стать вторым по величине населенным пунктом Нагорно-Карабахской Республики |президент Арцаха 
  • 15:25 – Российские миротворцы должны быть в Нагорно-Карабахской Республике всегда | Президент Арцаха 
  • 16:00 – Мартакерт должен стать вторым по величине населенным пунктом Нагорно-Карабахской Республики |президент Арцаха 
  • 16:00 – Мартакерт должен стать вторым по величине населенным пунктом Нагорно-Карабахской Республики |президент Арцаха 
  • 10:30 – Горячие Красотки Miss Universe | Бикини 
  • 18:38 – Президент Украины ввёл санкции против 557 воров в законе 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

«Բավական է, որ ցույցի ընթացքում մի անգամ հնչի հրաժարականի պահանջ, և ոստիկանությունը մեխանիկորեն բացահայտում է իր դեմքը»

  • 09.07.2015, 00:29,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

Հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ՄԻՊ-ը ոստիկանության գործողություններում արձանագրել և հրապարակել էր մի շարք խախտումներ:

ՄԻՊ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Երևանի ոստիկանության առանձին բարձրաստիճան  սպաներ որոշ դեպքերում անտեսել են ոստիկանության գործունեության ապաքաղաքականացվածության և  բացառապես օրենքով նախատեսված խնդիրների շրջանակներում գործելու պահանջը»:

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հունիսի 23-ի երեկոյան հորդորում էին ցուցարարներին ընդունել Սերժ Սարգսյանի բանակցությունների հրավերը: Ապա շուրջ 2 շաբաթ անընդմեջ շարունակվող ցույցի ընթացքում ոստիկանները փորձում էին որոշել՝ ցույցը քաղաքացիակա՞ն, թե՞ քաղաքական է, և իրենց կողմից սահմանված ցուցիչներով այնտեղ քաղաքական երանգներ տեսնելու դեպքում հիշեցնում էին ցույցի՝ իրենց բնորոշմամբ անօրինական լինելու մասին և սպառնում էին համապատասխան միջոցառումներ իրականացնել:

Տեղի ունեցածը, սակայն, չի զարմացրել «Մարտի 1» ՀԿ-ի համակարգող, հրապարակախոս Առաքել Սեմիրջյանին. «Հայաստանում ոստիկանությունը քաղաքական կառույց է և ծառայում է քաղաքական վերնախավին, և նրա ցանկացած հայտարարություն քաղաքական է: Եթե ոստիկանության ֆունկցիան հանցագործությունների բացահայտումն է, այդքան մեծ ստորաբաժանումներ, այդքան շատ ջրցան մեքենաներն ինչի՞ համար են: Ինչպես ոստիկանապետն էր ասում, «սա փոքր երկիր է», ո՞ւմ են պետք բազմահազար ոստիկանները, որոնք ընդամենը փոքր երկրի «հասարակական կարգը» պաշտպանելու համար են: Օրենք և հասարակական կարգ պաշտպանելու համար պողոտայում կանգնած ոստիկանին ինչքանո՞վ պետք է հետաքրքրի, թե հավաքված բազմությունը վանկարկում է «Սերժիկ, հեռացիր», թե՝ «Ոչ մի լումա ավելի»:

Պետք է արդյո՞ք ոստիկանական գործողությունները պայմանավորված լինեն այդ վանկարկումների բովանդակությամբ, հարցին Առաքել Սեմիրջյանը պատասխանում է. «Հայաստանի պարագայում բավական է, որ ցույցի ընթացքում մի անգամ հնչի հրաժարականի պահանջ, և ոստիկանությունը մեխանիկորեն բացահայտում է իր դեմքը»:

Առաքել Սեմիրջյան

Առաքել Սեմիրջյան

Առաքել Սեմիրջյանը կարծիք է հայտնում նաև, որ ոստիկանությունը չի փորձում շարժման ընթացքում քաղաքականացված հայտարարություններ և քայլեր անելուց զերծ մնալ, քանի որ իրեն մեծ հաշվով չի հետաքրքրում ՄԻՊ-ի կամ միջազգային կառույցների զեկույցներում իրենց վերաբերյալ հնչող կարծիքները:

Մեր այն դիտարկմանը, թե՝ չէ՞ որ այդ զեկույցներով է պայմանավորված նրանց հետագա դրամաշնորհներ ստանալու հանգամանքը, Սեմիրջյանն արձագանքեց. «Նրանց հիմնական խնդիրն ու մտահոգությունը հիմա այն է, թե ինչպես կարող են գործող իշխանության իշխանավարման ժամկետը երկարաձգել: Իսկ թե Հայաստանի վարկը միջազգային հանրությունում ինչքանով կիջնի, նրանց համար հազարերորդական հարց է: Ամենամեծ «գրանտները» իրենք ստանում են Հայաստանը թալանելուց, և իրենց համար միշտ գերխնդիր կմնա իշխանությունը պահելու հարցը: Եթե այս պահին իշխանությունը պահելու համար իրենց հարկավոր լինի ժողովրդի վրա տանկեր հանել, իրենք դա կանեն՝ մի րոպե անգամ միջազգային հանրության մասին չմտածելով»,- եզրափակեց Առաքել Սեմիրջյանը:

Նաիրա Նալբանդյան


  •   Просмотров Сегодня: 557

  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.


  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 |Радио, ТВ, Интернет, Пресса...| FOCUS MEDIA GROUP | ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА