«Մեր երկրում ամենաարդյունավետը հանրային ճնշումն է ազդում» » Новости Армении, Грузии, Азербайджана, Ирана, России и Арцаха | Сервер Новостей


 
  • 10:42 – Евгений Пригожин обратился в Минфин США с требованием исключить его из санкционного списка 
  • 22:02 – Визит президента Турции в Шуши - вызов не только Армении и Арцаху, но и России и Ирану | НС Арцаха 
  • 09:48 – 1 млрд $ будет вложено в строительство солнечных и ветряных электростанций. 
  • 09:00 – Посещение оккупированного города Шуши Эрдоганом и Алиевым незаконно | Степанакерт 
  • 10:48 – Названы лауреаты самой престижной кинопремии мира 
  • 18:38 – Президент Украины ввёл санкции против 557 воров в законе 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

«Մեր երկրում ամենաարդյունավետը հանրային ճնշումն է ազդում»

  • 09.07.2015, 00:29,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

Սահմանադրական դատարանը երեկ հրապարակեց իր որոշումը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու մասին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ներկայացրած դիմումի վերաբերյալ:

Հրապարակված որոշումից, սակայն, պարզ չէ, թե սահմանադրության համապատասխան է արդյոք կուտակային կենսաթոշակների մասին փոփոխված օրենքը:

ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ երեկ հրապարակված տարբերակն ամբողջականը չէ, իսկ հրապարակված հատվածից ավելի քան 50 տոկոսը հղում է իրավական դիրքորոշումների վրա: Ըստ օրենքի՝ ՍԴ-ն պարտավոր է ամբողջական որոշումը հրապարակել 3 օրվա ընթացքում (մինչև ուրբաթ՝ 10.06.2015), որից հետո էլ կարելի կլինի ասել՝ հայցը բավարարվել է, թե ոչ:

Հիշեցնենք, մեկ տարի առաջ Սահմանադրական դատարանը «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչեց հանրային ճնշման ներքո:

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության համակարգող անդամ Դավիթ Մանուկյանին հարցրեցինք, թե հանրային ճնշման բացակայությունը կազդի՞ ՍԴ որոշման վրա, ասում է. «Կարծում եմ, որ եթե հանրային ճնշում լիներ, ընթացակարգը ոչ թե գրավոր, այլ բանավոր կլիներ, ինչն առավել էֆեկտիվ կլիներ: Այո, կարծում եմ, որ մեր երկրում ամենաարդյունավետը հանրային ճնշումն է ազդում, ինչը ցավալի է, որովհետև կայացած երկրում պետական կառույցներն առանց հանրային ճնշման պետք է լավ աշխատեն»:

Այն, որ այս անգամ հնարավոր չեղավ մոբիլիզացնել շարժումը, պայմանավորված է նրանով, որ ցույցերին մասնակցող ակտիվ հատվածը մասնավոր սեկտորի աշխատակիցներն էին, որոնց հարցին ՍԴ-ի նախորդ որոշմամբ լուծում տրվեց. «Մասնավորի համար փաստացիորեն այդ խնդիրը չկա մինչև 2017 թվականը, և հիմա նրանք այդ ավել գումարները չեն վճարում, և կարծես թե նրանց զգալի մասի համար ընկալվեց որպես խնդրի լուծում: Չնայած ինչ խոսք, դա լուծում չէ և ժամանակավոր հետաձգում է, սակայն որևէ պայքար ծավալելու մոտիվացիան դրա պատճառով կորավ: Իսկ պետական հատվածի աշխատակիցները, հիմնականում վախի գործոնով պայմանավորված, ցույցերին չեն մասնակցում, որպես կանոն նրանց նկատմամբ ադմինիստրատիվ ճնշումներ են կիրառվում»,- նշեց Դավիթ Մանուկյանը, ով կարծում է, որ անգամ եթե ՍԴ-ի որոշումը բացասական լինի, հնարավոր չի լինի քաղաքացիների մոբիլիզացում, համենայնդեպս մինչև 2017 թվականը:

Նաիրա Նալբանդյան


  •   Просмотров Сегодня: 301

  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.


  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 |Радио, ТВ, Интернет, Пресса...| FOCUS MEDIA GROUP | ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА