Ռուսաստանի ժողովրդավարական ընդդիմությունը կոալիցիա է ձեւավորում » Новости Армении, Грузии, Азербайджана, Ирана, России и Арцаха | Сервер Новостей


 
  • 10:42 – Евгений Пригожин обратился в Минфин США с требованием исключить его из санкционного списка 
  • 22:02 – Визит президента Турции в Шуши - вызов не только Армении и Арцаху, но и России и Ирану | НС Арцаха 
  • 09:48 – 1 млрд $ будет вложено в строительство солнечных и ветряных электростанций. 
  • 09:00 – Посещение оккупированного города Шуши Эрдоганом и Алиевым незаконно | Степанакерт 
  • 10:48 – Названы лауреаты самой престижной кинопремии мира 
  • 18:38 – Президент Украины ввёл санкции против 557 воров в законе 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

Ռուսաստանի ժողովրդավարական ընդդիմությունը կոալիցիա է ձեւավորում

  • 09.07.2015, 00:29,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

«Միխայիլ Կասյանովը եւ Ալեքսեյ Նավալնին հայտարարել են 2015-2016 թվականներին տեղական եւ խորհրդարանական ընտրություններին թեկնածուների միասնական ցուցակի ստեղծման մասին»,- Le Temps-ում գրում է Էմանուել Գրինշպանը:

««Պառնաս» կուսակցությունը պատրաստվում է միավորել ընդդիմության առաջնորդներին Կրեմլի թեկնածուներին դիմակայելու համար, ովքեր օգտվում են իշխանության մենաշնորհից տեղեկատվական հարթությունում»,- գրում է Գրինշպանը:

«Ռուսաստանի ընդդիմությունն աստիճանաբար կենտրոնացնում է ուժերը: Կուսակցությունների կողմից ընտրված կոալիցիայի նախագահ Միխայիլ Կասյանովը ռուսաստանյան ընդդիմության երկու առաջնորդներին՝ Ալեքսեյ Նավալնուն եւ Միխայիլ Խոդորկովսկուն առաջարկել է միանալ իր քաղաքական միավորմանը: Նախկին վարչապետն ընդգծել է, որ ապագայում Նավալնին եւ Խոդորկովսկին կարող են ընտրվել «Պառնասի» համանախագահներ: Սակայն նրանք դեռ չեն արձագանքել Կասյանովի հրավերին»,- ասվում է հոդվածում:

«Արդեն մի քանի ամիս «Պառնասը» գործում է ավելի լայն դաշինքի շրջանակներում, որը հայտնի է որպես «Ժողովրդավարական կոալիցիա»: Այս դաշինքը թույլ է տվել բազմաթիվ կուսակցությունների կազմակերպել փրայմերիզ տեղական տարբեր ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրման համար»,- գրում է թղթակիցը:

Քաղաքագետ Եվգենի Վինոգրադովի կարծիքով, «Պառնասը» կառույց է, որի հիման վրա առավել եռանդուն առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի կամ ավելի ճանաչված մեկի, օրինակ, Միխայիլ Խոդորկովսկուշնորհիվ կարող է ծնվել դաշինք: «Այժմ «Պառնասը» գտնվում է կիսասառեցված վիճակում եւ կակտիվանա միայն լուրջ դաշնակցի հայտնվելու դեպքում»,- նշում է փորձագետը:

Աղբյուր՝ Le Temps

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան


  •   Просмотров Сегодня: 353

  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.


  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 |Радио, ТВ, Интернет, Пресса...| FOCUS MEDIA GROUP | ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА