Սկանդալային պրեմիերա.«Ինձ չեմ կարող նույնիսկ տեսահոլովակում թույլ տալ` սեր խաղալ օտար տղամարդու հետ» » Новости Армении, Грузии, Азербайджана, Ирана, России и Арцаха | Сервер Новостей


 
  • 16:00 – Мартакерт должен стать вторым по величине населенным пунктом Нагорно-Карабахской Республики |президент Арцаха 
  • 15:25 – Российские миротворцы должны быть в Нагорно-Карабахской Республике всегда | Президент Арцаха 
  • 16:00 – Мартакерт должен стать вторым по величине населенным пунктом Нагорно-Карабахской Республики |президент Арцаха 
  • 16:00 – Мартакерт должен стать вторым по величине населенным пунктом Нагорно-Карабахской Республики |президент Арцаха 
  • 10:30 – Горячие Красотки Miss Universe | Бикини 
  • 18:38 – Президент Украины ввёл санкции против 557 воров в законе 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

Սկանդալային պրեմիերա.«Ինձ չեմ կարող նույնիսկ տեսահոլովակում թույլ տալ` սեր խաղալ օտար տղամարդու հետ»

  • 09.07.2015, 14:14,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

Սկանդալային պրեմիերա. «ԻՆՁ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՆՈՒՅՆԻՍԿ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՒՄ ԹՈՒՅԼ ՏԱԼ` ՍԵՐ ԽԱՂԱԼ ՕՏԱՐ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԵՏ»


 


[img]https://scontent-fra3-1.xx.fbcdn.net/hphotos-xpf1/v/t1.0-9/11703070_885232618217038_3328545595681357097_n.jpg?oh=7ad86b5fbbf58e85b884b7b0644b26ef&oe=5657618D[/img]Վերջերս կայացավ ռուսական  շոու-բիզնեսին քաջ հայտնի մեր հայրենակցուհու` ԷԼԻՆԱ ՍԱՄԱՐԻՆԱՅԻ նոր տեսահոլովակի պրեմիերան: «Դու չես հեռանա» երգի հիման վրա նկարահանված այս տեսահոլովակը, լինելով բավական սկանդալային, կարճ ժամանակամիջոցում լայն արձագանք գտավ: Երգչուհին տեսահոլովակում հանուն սիրո դարձավ միանձնուհի, որպեսզի գրավի երիտասարդ հոգեւորականի սիրտը, որն արգելված էր: Արդյունքում փոխադարձ զգացմունքներ ունենալով միմյանց հանդեպ`այնուամենայնիվ, հոգեւորականը մնաց իր կոչմանը հավատարիմ, իսկ հերոսուհին` մերժված: Իրականում թե ինչո՞ւ Է. Սամարինան որոշեց երգել մերժված սիրո մասին ու այն ներկայացնել հոգեւորականի ու հանուն սիրո տառապող միանձնուհու պատմությամբ, «Իրավունքը» պարզեց հենց նրանից` անդրադառնալով նաեւ երգչուհու ստեղծագործական եւ անձնական կյանքին:


 


«ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿԱՆ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ, ՔԱՆ ՍԵՐՆ ՈՒ ԿԻՐՔՆ Է»[img]https://scontent-fra3-1.xx.fbcdn.net/hphotos-xpf1/v/t1.0-9/11181568_885232628217037_5794294239964170573_n.jpg?oh=d1ab3eba50e657535c5960aa4daa81f4&oe=5624E2A4[/img]


 


- Էլինա, նախ անդրադառնանք Ձեր նոր տեսահոլովակի պատմությանը


- «Դու չես հեռանա» երգի հիման վրա նման պատմությամբ տեսահոլովակ նկարահանելն ինչ-որ առումով ստիպված էինք: Չնայած, որ տեսահոլովակի սյուժեն շատերի համար սկանդալային էր` հաշվի առնելով թեմատիկան, բայց, ըստ իս, այս սցենարը միակ հնարավոր տարբերակն էր:


- Ի՞նչու:


- Երգը կրքոտ ու պայծառ սիրո մասին է, որը ենթադրում է զգացմունքների արտահայտում եւ սիրային հարաբերություններ: Հենց այդպիսին էլ պետք է լիներ տեսահոլովակը, որպեսզի արդարացված լիներ: Բայց, հաշվի առնելով իմ կանացի սկզբունքները` ես ինձ չեմ կարող նույնիսկ տեսահոլովակում թույլ տալ` սեր խաղալ օտար տղամարդու հետ: Այդ պաճառով էլ որոշեցի որպես տեսահոլովակի զուգընկեր ընտրել հոգեւորականի մարմնավորող կերպարի, ով ունի լրջագույն պատճառ մերժել կնոջ սերը` սիրելով նրան:


[img]https://scontent-fra3-1.xx.fbcdn.net/hphotos-xap1/v/t1.0-9/1908154_885232631550370_6856184393432854723_n.jpg?oh=7ebcef55c7baba547f6e073945b25604&oe=5611F985[/img]- Արդյո՞ք Ձեր մարմնավորած հերոսուհին որեւէ կապ ունի  Ձեր իրական կերպարի հետ:


- Պետք չէ զուգահեռներ տանել իմ կերտած հերոսուհու եւ իմ միջեւ: Դրանք բոլորովին տարբեր են: Իմ մարմնավորած հերոսուհին թեթեւամիտ է, քմահաճ, արկածախնդիր, ում բոլորովին էլ չի հուզում, որ աշխարհում կան ավելի լուրջ զգացմունքներ, քան սերն ու կիրքն է: Բայց տեսահոլովակի վերջում, նա այնուամենայնիվ, հասկացավ, որ Աստծո նկատմամբ հավատքը մեծ է: Եվ հնարավոր է, որ ինչ-որ կերպ սկսեց մտորել դրա շուրջ, ով գիտե…




«ՄԵՐ ՆԱԽՆԻՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՆՑԵԼ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԺՈԽՔԻ ՄԻՋՈՎ, ԻՆՁ ՕԳՆԵՑԻՆ ԳՐԵԼ ԱՅՆ»[img]https://scontent-fra3-1.xx.fbcdn.net/hphotos-xpa1/v/t1.0-9/10857845_885232568217043_607147794108795928_n.jpg?oh=8e05aa75b9cffd9f1f2a18246c7d9ade&oe=5620399C[/img]




- Տեսահոլովակն, ըստ էության, անպատասխան սիրո մասին է: Հետաքրքիր է, թե հանուն ինչի՞ Դուք կարող եք մերժել այն:


- Առաջ ես կթվեի բազմաթիվ պատճառներ` չունենալով մեծ փորձ նման փոխհարաբերությունների մեջ: Բայց այսօր կարող եմ միայն ասել, որ սերը ծանր ու մշտական մի ահռելի աշխատանք է: Սերը պահպանելն այդքան էլ հեշտ չէ… Հավանաբար, եթե զգամ, որ դիմացինս ինձ այլեւս չի սիրում, միայն այդ դեպքում կհրաժարվեմ իմ սիրուց: Մնացած ամեն ինչ կարող եմ ներել ու երբեք չշրջվել:


- Հնարավո՞ր է, որ մի օր որոշեք հայերեն երգել:


- Հայերեն չեմ երգի միայն այն պատճառով, որ մաքուր չեմ կարողանում խոսել: Իսկ ընդհանրապես շատ եմ սիրում այս գեղեցիկ լեզուն եւ հայկական ժողովրդական երգերը: Բայց ինքս, դժվար թե, հայերեն երգեմ:


[img]https://fbcdn-sphotos-e-a.akamaihd.net/hphotos-ak-xpt1/v/t1.0-9/11693861_885232574883709_6199221376822459512_n.jpg?oh=2546c30423875495e4867e95b89279cb&oe=562BFD15&__gda__=1445014289_0e5f25c0160c6fb5f63a7a1f1a980d81[/img]- Եթե չեմ սխալվում, նաեւ Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վկա է Արարատը» երգի հեղինակն եք, ինչպե՞ս ծնվեց նման երգ գրելու գաղափարը:


- Իրավացի եք, ես եմ գրել այս երգը եւ հպարտանում եմ դրանով: Այս երգի պատմությունը շատ հետաքրքիր է: Ինձ զանգահարեց զարմիկս` երգիչ Էդուարդ Մհերը, ում նախագծերով արդեն մեկ տարի է, ինչ զբաղվում եմ: Նա խնդրեց, որ մի երգ գրեմ հայերի Ցեղասպանության մասին: Ես խճճվել էի, որովհետեւ թեման շատ բարդ էր եւ հոգեպես էլ էր դժվար անդրադառնալ դրան: Սակայն, նստեցի համակարգչի առաջ ու 12 րոպեում գրեցի երգի բառերը եւ արդեն իսկ փայլուն պատկերացնում էի այս բառերին համահունչ երաժշտությունը: Ուղարկեցի երգի բառերը Էդուարդ Մհերին ու ստացա[img]https://scontent-fra3-1.xx.fbcdn.net/hphotos-xpa1/v/t1.0-9/11698541_885232564883710_4889778526392702236_n.jpg?oh=833556947bdb1004f157e6c98b02bfe9&oe=5619FF89[/img] պատասխան. «Արցունքներս գետ դարձած հոսում են…Ինչ ազդեցիկ բառեր են, ո՞վ է հեղինակը»: Նա նույնիսկ չէր կարող պատկերացնել, որ այդքան արագ կկարողանայի մի ամբողջ երգի բառեր գրել: Իրականում ես էլ ինձնից չէի սպասում: Միգուցե մեր նախնիները, որոնք անցել են Ցեղասպանության դժոխքի միջով, ինձ օգնեցին գրել այն: Էդուարդը տաղանդավոր երիտասարդ է: Նա ունի յուրահատուկ ձայնային տվյալներ ու շատ խարիզմատիկ է: Արդյունքում նա կատարեց այս երգը ու հենց այս երգի շնորհիվ է, որ այսօր ունենք մեր ստեղծագործական ուղուն հետեւող մի ողջ բանակ:


- Իսկ մտադրություն կա՞ համագործակցելու հայաստանյան երգիչների հետ, թե՞ Ձեզ միայն ռուսական շոու-բիզնեսում եք տեսնում:


- Հայաստանյան երգիչները շատ տաղանդավոր են: Իրենք շատ լավ զգում են երաժշտությունը: Սիրով երգեր կգրեի հայ երգիչների համար: Սա շատ լավ գաղափար է, եւ այդ մասին վաղուց եմ մտածել:




«ԱՅԴ ՄԱՍԻՆ ԻՄ ՓՈԽԱՐԵՆ ԿԲԱՐՁՐԱՁԱՅՆԵՆ ԵՐԳԵՐՍ»




[img]https://fbcdn-sphotos-a-a.akamaihd.net/hphotos-ak-xaf1/v/t1.0-9/1476380_638146492961932_562597853099938541_n.jpg?oh=adc59a3d66eac48a2df27e824b0ee2ee&oe=562DCF65&__gda__=1444976706_842eeb6f1b67992ef9309928d5796185[/img]- Երգիչ, սցենարիստ, երգերի հեղինակ, կա՞ էլի մի ոլորտ, որտեղ հնարավոր է տեսնել Էլինա Սամարինային:


- Նաեւ բավական հետաքրքիր գրքերի հեղինակ եմ: Իմ հեղինակած գրքերի հիման վրա այսօր գրվում են սցենարներ ու քննարկումներ են գնում ֆիլմերի նկարահանման վերաբերյալ: Շատ կցանկանայի մասնակցել այդ գործընթացին, իսկապես, այն ինձ համար կարեւոր է: Անկեղծ ասած, միշտ քննադատական դիրքերից եմ խոսում ու մշտապես խառնվում եմ գործընթացին, երբ խոսքն իմ ստեղծագործությունների մասին է: Եվ սա երբեմն անդրադառնում է փոխհարաբերությունների վրա, որովհետեւ գործի պրոֆեսիոնալները չեն սիրում, երբ հեղինակը հայտնում է իր տեսակետը: Նման մարդկանց հետ չեմ աշխատում: Սիրում եմ պրոֆեսիոնալների համատեղ աշխատանք:[img]https://scontent-fra3-1.xx.fbcdn.net/hphotos-xpa1/v/t1.0-9/10845962_638144146295500_7043145358251850847_n.jpg?oh=4ad6cb6a70e6912d45e8597cfc31dd96&oe=5659D168[/img] Այն միշտ հետաքրքիր է ու արդյունավետ:


- Ձեր երգերը բավական սիրառատ են, հետաքրքիր է, թե Ձեր սիրտն արդեն գրավվե՞լ են, թե՞ Ձեր երկրպագուները դեռ հնարավորություն ունեն նվաճելու այն:


- Իմ ստեղծագործական կյանքին հետեւողները միշտ էլ հնարավորություն ունեն գրավելու այն (ժպտում է Է. Սամարինան-հեղինակ): Երգերս լի են սիրով եւ իմ ողջ կյանքն էլ սեր է: Սիրում եմ տաղանդավոր, գեղեցիկ մարդկանց: Միշտ տաղանդավոր մարդկանց մեջ գտնում եմ բազում դրական մարդկային որակներ: Ավելին` կարծում եմ ու նույնիսկ վստահ եմ, որ տաղանդավոր մարդը չի կարող վատ մարդ լինել:  Ինչ վերաբերում է իմ սրտին… Չեմ սիրում խոսել անձնական կյանքիս մասին, այդ մասին իմ փոխարեն կբարձրաձայնեն երգերս:








 


Հարցազրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ


  •   Просмотров Сегодня: 319

  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.


  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 |Радио, ТВ, Интернет, Пресса...| FOCUS MEDIA GROUP | ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА