ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ԱՍՏԱՆԱՅԻ ՄՐՑՈՒՅԹԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ 4 ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿՈՎ » Новости Армении, Грузии, Азербайджана, Ирана, России и Арцаха | Сервер Новостей


 
  • 16:00 – Мартакерт должен стать вторым по величине населенным пунктом Нагорно-Карабахской Республики |президент Арцаха 
  • 15:25 – Российские миротворцы должны быть в Нагорно-Карабахской Республике всегда | Президент Арцаха 
  • 16:00 – Мартакерт должен стать вторым по величине населенным пунктом Нагорно-Карабахской Республики |президент Арцаха 
  • 16:00 – Мартакерт должен стать вторым по величине населенным пунктом Нагорно-Карабахской Республики |президент Арцаха 
  • 10:30 – Горячие Красотки Miss Universe | Бикини 
  • 18:38 – Президент Украины ввёл санкции против 557 воров в законе 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ԱՍՏԱՆԱՅԻ ՄՐՑՈՒՅԹԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ 4 ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿՈՎ

  • 09.07.2015, 14:14,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ԱՍՏԱՆԱՅԻ ՄՐՑՈՒՅԹԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ 4 ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿՈՎ


 


[img]https://scontent-iad3-1.xx.fbcdn.net/hphotos-xtp1/v/t1.0-9/11144985_1022859927748677_3892809423964853114_n.jpg?oh=999cc60217d60ab5b09dfca96fe5ddc5&oe=5615D913[/img]Հուլիսի 3-7-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած ամենամյա «Շատտիկ» միջազգային մրցույթ-փառատոնից Երեւանի մշակույթի պետական քոլեջի ուսանողները վերադարձել են գլխավոր մրցանակներով: Ի դեպ, անցյալ տարի այս մրցույթից նույն քոլեջի ուսանող, երգիչ Կարեն Օհանյանը Հայաստան վերադարձավ Գրան Պրի մրցանակով: Նշենք, որ այս տարի մրցույթին մասնակցում էր նաեւ Ռուսաստանը, Բուլղարիան, Մոլդովան, Բելառուսը, Ուզբեկստանը, Լատվիան, Լիտվան, Ղազախստանը:


«Իրավունքի» հետ զրույցում Երեւանի մշակույթի պետական քոլեջի փոխտնօրեն, երգիչ [img]https://scontent-iad3-1.xx.fbcdn.net/hphotos-xat1/v/l/t1.0-9/11403226_448222972015665_1354501931329513394_n.jpg?oh=11248b1753fc6f4f3f1d562680a52ea3&oe=565749DC[/img]ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ, ով եւս ժյուրիի կազմում է եղել, ասաց, որ վերը նշված երկրների մասնակիցներն էլ էին ուժեղ ու մրցակից, բայց. «Մեր ազգային երգը լավ ընդունվեց ու հետաքրքրեց ժյուրիի անդամներին: Ժյուրին ղեկավարում էր Ղազախստանի ամենահռչակավոր երգչուհիներից մեկը` ժողովրդական արտիստ Բիբիգուլ Տուլեգենովան, ով Սովետական Միության շքանշանակիր է, ակադեմիկոս, պրոֆեսոր: Իսկ ժյուրիի մյուս անդամներից յուրաքանչյուրը ներկայացնում էր մասնակից երկրները, որտեղ բոլորը պրոֆեսիոնալ երաժիշտներ էին: Նրանց թվում էր նաեւ մոլդովացի երաժիշտ Կոնստանտին Մոսկովիչը, ով 2009 թվականին Մոնսերատ Կաբալիեի հետ եկել էր Հայաստան եւ Արա Գեւորգյանի հետ համերգ էին ունեցել Արցախում, որից հետո Մոսկովիչը նույնպես հայտնվեց Ադրբեջանի սեւ ցուցակում` դառնալով անցանկալի անձ իրենց երկրում»:


[img]https://scontent-iad3-1.xx.fbcdn.net/hphotos-xpt1/v/t1.0-9/11709568_449077858596843_560897684086506298_n.jpg?oh=816a55510a83e34b402ed020a428f4fb&oe=561A0504[/img]Ըստ մեր զրուցակցի, հրաշալի մրցութային օրեր են անցկացրել, որտեղ հենց առաջին օրը բավականին լավ արդյունքներ են գրանցել. «Մեր 2 տղաները` Համլետ Հովհաննիսյանն ու Ալեքսեյ Ունանյանը, ներկայացրին ազգային ժողովրդական երաժշտություն, իսկ 2 աղջիկները` հանդես եկան էստրադային ժանրում: Անի Սարգսյանը կատարեց Կ. Օրբելյանի «Վոկալիզը»` սաքսաֆոնով, իսկ Սուսաննա Վարդանյանը` Սիրուշոյի երգացանկից «Հեռանում եմ» երգը: Երբ ամփոփում էին արդյունքները, պարզվեց, որ մեր երեխաները ամենաբարձր միավորներն էն հավաքել: Արդյունքում` Համլետ Հովհաննիսյանը արժանացավ գլխավոր մրցանակի` Գրան պրիի, իսկ Անի Սարգսյանը,Ալեքսեյ Ունանյանը եւ Սուսաննա Վարդանյանը, յուրաքանչյուրն իր տարիքային խմբում արժանացան առաջին մրցանակի»:


Ի դեպ, ժյուրիի անդամներն իրենց հիացմունքը չեն թաքցրել Անիի սաքսաֆոնով Կ. Օրբելյանի «Վոկալիզը» կատարման վերաբերյալ եւ առաջարկել, որ մրցույթի բացօթյա գալլա համերգին, որտեղ ոչ բոլոր մասնակիցներն են հանդես գալիս, Գրան Պրին շահած Համլետ Հովհաննիսյանից բացի, ելույթ ունենա նաեւ Անի Սարգսյանը:


 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


  •   Просмотров Сегодня: 395

  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.


  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 |Радио, ТВ, Интернет, Пресса...| FOCUS MEDIA GROUP | ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА