«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ԿՄԵԿՆԱՐԿԻ Ռ. ԳԵԴԻԿՅԱՆԻ «ԽԵՆԹԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ՖԻԼՄՈՎ » Новости Армении, Грузии, Азербайджана, Ирана, России и Арцаха | Сервер Новостей


 
  • 22:00 – Фармацевтическая компания в Армении, Liqvor Pharmaceuticals, начала производство российской вакцины «Спутник Лайт». 
  • 19:00 – Нагорно-Карабахская Республика не является территорией Азербайджана | МИД АРЦАХА 
  • 20:44 – Самвел Карапетян пообещал инвестиции в размере около 780 млн долларов 
  • 22:00 – Фармацевтическая компания в Армении, Liqvor Pharmaceuticals, начала производство российской вакцины «Спутник Лайт». 
  • 16:06 – Дарья Гончаревич стала «Мисс Беларусь - 2021» 
  • 09:40 – Повторное землетрясение в армяно-грузинской приграничной зоне 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ԿՄԵԿՆԱՐԿԻ Ռ. ԳԵԴԻԿՅԱՆԻ «ԽԵՆԹԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ՖԻԼՄՈՎ

  • 09.07.2015, 14:14,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ԿՄԵԿՆԱՐԿԻ Ռ. ԳԵԴԻԿՅԱՆԻ


«ԽԵՆԹԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ՖԻԼՄՈՎ


 


[img]https://scontent-ams2-1.xx.fbcdn.net/hphotos-xap1/v/t1.0-9/11540912_607194559422498_3442469574397536386_n.jpg?oh=3df40f265c0ad4c34f9e436f6f9eb53b&oe=562EAAC2[/img]«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնն այս տարի եւս կհամագործակցի ՀՀ-ում մի շարք օտարերկրյա դեսպանությունների հետ: Մասնավորապես` փառատոնային մի շարք նախաձեռնություններ կիրականացվեն  ՀՀ-ում Ֆրանսիայի, Գերմանիայի Դաշնային եւ Լեհաստանի Հանրապետությունների, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության դեսպանությունների աջակցությամբ:


Փառատոնի շրջանակներում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ ավանդական դարձած համագործակցության շնորհիվ կիրականացվի «Ֆրանսիական նոր կինո» ծրագիրը, որը ներառում է վերջին շրջանում նկարահանված  լավագույն ֆրանսիական ֆիլմերը: «Ֆրանսիական նոր կինո» ծրագիրը կբացվի Էմանյուել  Մուռեի «Կապրիս» ֆիլմով:


ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան  ԺԱՆ –ՖՐԱՆՍՈՒԱ ՇԱՐՊԱՆՏԻԵՆ նշեց, որ փառատոնը հայ հանդիսատեսին հիանալի հնարավորություն է տալիս դիտելու միջազգային կինորվեստի ստեծագործությունները. «Տարին հայերի համար նշանակալից էնկատի ունեմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որին նվիրված իրականացվում են մի շարք միջոցառումներ: Փառատնի շրջանակներում մենք եւս անմասն չենք մնացել այդ ծրագրերից եւ մեր  ծրագրում ընդգրկել ենք Ցեղասպանության թեմատիկան: Ի թիվ այլ ֆիլմերի, ներկայացված է մեկ ժապավեն, որի ռեժիսորը ծագումով հայ, ֆրանսիացի ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանն է, ով կներկայացնի «Խենթի պատմություն» ֆիլմը, որտեղ արտացոլված է հայ ժողովրդի հետ կատարված  ողբերգությունը: Այս ամենի հետ ներկայացվում է նաեւ ռեժիսորի ընտանիքի ողբերգական պատմությունը»,-նշեց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն եւ ավելացրեց, որ հուլիսի 13-14-ը նվիրված կլինի ֆրանսիական ֆիլմերին:


12-րդ «Ոսկե ծիրանի» մրցութային տարբեր ծրագրերում  ներկայացված է ավելի քան 14 ֆրանսիական համատեղ արտադրության ֆիլմեր, այդ թվում Կաննի կինոփառատոնի պաշտոնական ծրագրում ընդգրկված` Ստեֆան Բրիզեի «Մարդու չափը» ֆիլմը: Փառատոնի հյուրն է նաեւ դերասան Պատրիկ Շենեն, ով ներկա կգտնվի իր մասնակցությամբ` Ստեֆան Բրիզեի «Ես սիրվելու համար չեմ այստեղ» երեւանյան պրեմիերային:




ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


 


  •   Просмотров Сегодня: 396

  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.


  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 |Радио, ТВ, Интернет, Пресса...| FOCUS MEDIA GROUP | ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА