«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵՂԵԴԻՆ ՄԱՐԴ ՍԻՐԵԼՈՒ ՁԵՎ Է». Ռ. ԱՄԻՐԽԱՆՅԱՆ » Новости Армении, Грузии, Азербайджана, Ирана, России и Арцаха | Сервер Новостей


 
  • 14:22 – В Молдову прибыла очередная партия вакцин из Румынии на безвозмездной основе 
  • 16:44 – Армяне должны вернуться в Шуши, Баку, Нахичевань и Гандзак - МИД АРМЕНИИ 
  • 11:27 – Ереванская детская железная дорога | Проект оценивается в 160 млн долларов 
  • 21:34 – В село Старый Хндзореск (Армения) , будет инвестировано 32 млн долларов 
  • 10:30 – Горячие Красотки Miss Universe | Бикини 
  • 18:38 – Президент Украины ввёл санкции против 557 воров в законе 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵՂԵԴԻՆ ՄԱՐԴ ՍԻՐԵԼՈՒ ՁԵՎ Է». Ռ. ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

  • 09.07.2015, 14:14,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵՂԵԴԻՆ ՄԱՐԴ ՍԻՐԵԼՈՒ ՁԵՎ Է». Ռ. ԱՄԻՐԽԱՆՅԱՆ




[img]https://fbcdn-sphotos-b-a.akamaihd.net/hphotos-ak-xtp1/v/t1.0-9/11705344_924479787598910_6874964781351257901_n.jpg?oh=20ce5edbe0addc043a79c0537b317e5e&oe=562F9633&__gda__=1445370629_d64e8c0ac45f72e382b5c281891f4dee[/img]Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ սիրված կոմպոզիտոր, պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ ժողովրդական արտիստ ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ սիրված երգերի կանտատը` Պոետի կյանքը` նվիրված Միսաք Մանուշյանի հիշատակին: Ամիրխանյանական ստեղծագործությունները ներկայացվեցին Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Տիրամայր Հայաստանի երգչախմբի մասնակացությամբ, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր  դիրիժորը Մովսես Խորենացի շքանշանակիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՌՈԲԵՐՏ ՄԼՔԵՅԱՆՆ է:


«Կարելի էր ուղղակի նստել դաշնամուրի մոտ և սկսել, բայց ուզում եմ խոսել… Ամբողջ կյանքս ես ինձ չափել եմ երգով, մեղեդիով… Ինձ համար մեղեդին մարդ սիրելու ձև է, և այդ մեղեդիները, ձևավորվելով երգերի տեսքով, կարծես ինձ պահում են Մարդ կոչվող շրջանակի մեջ: Մի ստեղծագործություն, որ կոչվում է Կանտատ. նրա մեջ միասնականության գաղափար ու միաբանություն կա,«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵՂԵԴԻՆ ՄԱՐԴ ՍԻՐԵԼՈՒ ՁԵՎ Է». Ռ. ԱՄԻՐԽԱՆՅԱՆ հետամուտ լինելու խնդիր կա, պարզագույն մի հարց  կա մեր հայրոդու` Միսաք Մանուշյանի կյանքի, ստեղծագործության, ծննդին վերաբերող մի պարզագույն հարց` ինչու իմ հայեղբայրը պետք է լինի Ֆրանսիայի ազգային հերոս, ինչու իր հողի, իր ազգի հերոսը չպետք էլինի: Երիցս նզովյալ ամոթալի իրադարձություն մարդկության համար, ամոթալի՜…. Հայորդին 9 տարեկան հասակում իր դեգերող արյունոտ ոտքերով քայլեց ճակատագրի հետևից, և այդ ճանապարհն իրեն տարավ դեպի հերոսացում` դարձնելով ֆրանսիայի ազգային հերոս»,- հետևյալ խոսքով ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆԱՅՆԸ ողջունեց ներկաներին` վստահեցնելով, որ արևի շոգին նաև հանդիսատեսի հոգիներից բխող շոգն է միանալու:



Հ.Գ.


[img]https://scontent-fra3-1.xx.fbcdn.net/hphotos-xfp1/v/t1.0-9/11695014_924479947598894_7876247614739604324_n.jpg?oh=1f1e68dfb2fca78a24faa4c007fe888f&oe=5627515F[/img]Միսաք Մանուշյանը ծնվել է 1906 թ. Արևմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում։ Հայրը զոհվել է 1915 թ. Մեծ Եղեռնի ժամանակ, մայրը՝ գաղթի ճանապարհին։ Միսաքը եղբոր հետ հայտնվում է Սիրիայում։ 1920 թվականից Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցի սաներ են։ 1925 թ. տեղափոխվում են Ֆրանսիա, սկզբում Մարսել ապա՝ Փարիզ։ 1930 թվականից Սեմայի հետ հրատարակում է «Ջանք» գրական ամսագիրը։ Աշխատում է Սիթրոեն գործարանում, 1937 թվականից՝ թողարկում «Զանգու» շաբաթաթերթը, գրում բանաստեղծություններ։ 1935 թվականից ՀՕԿ, իսկ 1937-ից կենտրոնական վարչության անդամ։ Կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ մասնակցում է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը։ 1943թ. Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում են գործում գերմանական օկուպանտների վրա։ 1943 թ. նոյեմբերին, Մանուշյանը ձերբակալվում և տանջանքների է ենթարկվում և երեք ամիս անց, 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվում Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։ Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանը։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներՓարիզում, Մարսելում, Վալանսեում և Երևանում։



 


ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ


  •   Просмотров Сегодня: 543

  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.


  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 |Радио, ТВ, Интернет, Пресса...| FOCUS MEDIA GROUP | ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА