ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԻՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ 50%-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳԼԵՆԴԵԼԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ » Новости Армении, Грузии, Азербайджана, Ирана, России и Арцаха | Сервер Новостей


 
  • 16:00 – Мартакерт должен стать вторым по величине населенным пунктом Нагорно-Карабахской Республики |президент Арцаха 
  • 15:25 – Российские миротворцы должны быть в Нагорно-Карабахской Республике всегда | Президент Арцаха 
  • 16:00 – Мартакерт должен стать вторым по величине населенным пунктом Нагорно-Карабахской Республики |президент Арцаха 
  • 16:00 – Мартакерт должен стать вторым по величине населенным пунктом Нагорно-Карабахской Республики |президент Арцаха 
  • 10:30 – Горячие Красотки Miss Universe | Бикини 
  • 18:38 – Президент Украины ввёл санкции против 557 воров в законе 
Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԻՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ 50%-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳԼԵՆԴԵԼԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

  • 09.07.2015, 14:14,
  • 0
  • : ~ 1 минута на чтение:  

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԻՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ 50%-Ն


ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳԼԵՆԴԵԼԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ


 


[img]https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-xta1/v/t1.0-9/11667509_854074754646291_4788538097097283542_n.jpg?oh=f937676c6e53c6daa2f7b587134b9feb&oe=561161BB&__gda__=1445071922_aa46f849673189ca5c03284358098f4f[/img]Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը «Ռ-էվոլյուցիա» հաղորդման ժամանակ հայտարարեց, որ Սփյուռքը Հայաստանում տեղի չունի, որի վառ ապացույցը պետական մարմիններում սփյուռքահայերի  բացակայությունն է: Մինչդեռ 1990-ականներին պատկերն այլ էր: Համամի՞տ է  «Արեւմտահայոց ազգային համագումար» խորհրդի հիմնադիր անդամ,  պատգամավոր սփյուռքի հետ պարբերաբար շփվող եւ սփյուռքահայ Հրաչ Կապրիելյանից «քաշված» Արագած Ախոյանը պարզեց «Իրավունքը».


«Համաձայն չեմ այդ գնահատականին, քանի  որ ՀՀ-ում որեւէ պետական  պաշտոն զբաղեցնելու համար պետք է լինել  տվյալ երկրի քաղաքացի:  Թող գան աշխատեն, թող գան բիզնեսներ դնեն: Ինչ պարտադիր է ընդգրկված  լինեն պետական կառավարման համակարգում: Դուք մի մոռացեք գեոպոլիտիկայի  մասին: Գոյություն ունի պետական քաղաքական կուրս: Եթե մի քաղաքական գործիչ գալիս է, փորձում է  այդ կուրսը մի այլ ուղղությամբ տանել, բնականաբար, նրա ձեռքից բռնելու են»,- ասաց  պատգամավորը:




- Ինչպե՞ս  սփյուռքահայերը Հայաստանում բիզնես գործունեություն ծավալեն, եթե  մի քանի «քցված» սփյուռքահայերի  պատմություններն առայսօր հիշում են:


- Ես այդ դետալներին չեմ տիրապետում: Բայց  կան տասնյակ դեպքեր, երբ  նրանք փորձեցին մեր երկիրը խոպանի տեղ դնել:  Սա խոպան չէ, այլ  պետություն, եւ պարտավոր են ենթարկվել մեր պետության  բոլոր օրենքներին: Եթե սփյուռքահայերը մտածում են` կարող են գալ մի երկիր, որտեղ շատ բան կանոնակարգված չէ, եւ շանտաժ անել, դա  անընդունելի է:


- Բայց երբ համեմատում ենք «քցող» եւ «քցված» սփյուռքահայերին, ծանրության նժարը թեքվում է դեպի «քցվածների» կողմը:


- Ի՞նչ է նշանակում «քցված»:


- Ըստ որոշ մամուլի հրապարակումների` նույնիսկ բարձրաստիճան  մակարդակով են  խաբել որոշ սփյուռքահայերի:


- Չեմ կարծում: Նրանք հաստատ հիմնվել են ինչ-որ ընկերոջ կամ բարեկամի «հորս արեւ» էս կողմ, էն կողմ սկզբունքներով` առանց ուսումնասիրելու Հայաստանի բիզնես դաշտը: Բազմաթիվ սփյուռքահայեր գիտեմ, որ բիզնես են դրել եւ հաջողության  են հասել:


Գլեդելի նախկին քաղաքապետը նաեւ ասում էր, որ  Հայաստանն ու Սփյուռքը դեռ նույն լեզվով չեն խոսում:


- Դա բնական եմ համարում: Ամեն մեկը դաստիարակվել է մի այլ երկրի կանոններով: Էդքանին համատեղելը եւ լեզու գտնելը բարդ բան է: Դրա համար պետք է հարգել բոլոր օրենքները:


- Իսկ եթե հարցադրումն այլ տեսանկյունից նայենք: ԱՄՆ-ից Հայաստան եկող սփյուռքահայը ցանկանում է  Հայաստանից  ժամանանակից  որոշ մոտեցումներ ներդնել մեզ մոտ եւ  իր կարծիքով մեր սխալ աշխատելաոճը փոխել: Այսինքն` առաջարկում է լավը:


- Իսկ ինքն ինչ է անում այդ առաջարկը այստեղ կիրառելու համար: Գալիս է եւ ասում` կընդունեք, կընդունեք, չէ, ես գնացի: Ու գնում, սկսում է քննադատել Հայաստանին: Ես ավելին ասեմ Ձեզ` մի շատ  հարուստ մարդ Հայաստանում չստերով փորձել է  մտնել լուրջ պաշտոնյայի մոտ: Նա իր պետության մեջ նման բան թույլ կտա՞ր:


- Որպես զրույցի եզրափակում`  Զարեհ Սինանյանին ի՞նչ կհորդորեք:


- Կհորդորեմ ամպագոռգոռ հայտարարություններ չանել, այլ մի բան անել հայրենիքում: Պրն Սինանյան, իմ ընտանիքի բիզնեսի 50%-բն օտարում եմ, եկեք  աշխատեք:  Շատ թանկ էլ չեմ ասում:


 


 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


  •   Просмотров Сегодня: 427

  •   Внимание! Поделитесь пожалуйста с друзьями в социальных сетях!
  •   Редакция сайта может не разделять мнение автора и не несет ответственности за авторские материалы.


  • Мы в Телеграм
    Ваша Реклама Здесь - Тел 091 75 00 75 Добавить Комментарий
    Flag Counter
    FOCUS IP TV - LIVE
    РЕКЛАМА В АРМЕНИИ +37491 75 00 75 |Радио, ТВ, Интернет, Пресса...| FOCUS MEDIA GROUP | ХОРОШАЯ РЕКЛАМА
    Фото дня

    → Место Рекламы

    Реклама на Радио в Армении
    • Сегодня
    • Читают
    • Комментируют
    Наш ТВИТТЕР

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО

    → Место Рекламы

    ХОРОШАЯ РЕКЛАМА